«ԲՅՈՒՐԵՂ ՔԼԻՆԻՔ» ՍՊԸ-ն օգտվել է «Վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության խթանում․ փուլ 4» վարկային ծրագրի ֆինանսավորման հնարավորությունից և ձեռք բերել ժամանակակից ատամնաբուժական սարքավորում՝ իմպլանտոլոգիայի ոլորտում կիրառման համար։
Նոր սարքավորումը հնարավորություն է տվել բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը, ապահովել ավելի ժամանակակից և որակյալ ծառայություններ ու ընդլայնել կլինիկայի տեխնիկական հնարավորությունները։
Այս նախագիծը հաջողված օրինակ է, թե ինչպես «Վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության խթանում․ փուլ 4» վարկային ծրագրի ֆինանսավորման միջոցով կարելի է ներդրում կատարել ժամանակակից բժշկական սարքավորումների ձեռքբերման մեջ, զարգացնել բիզնեսը և բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը։