Հայտարարություններ
ԱԿԲԱ
ԲԱՆԿԻ ԽՈՒՄԲԸ («Ակբա Բանկ» ԲԲԸ և «Ակբա Լիզինգ»
ՎԿ ՓԲԸ) (այսուհետ՝ Բանկի Խումբ) հայտարարում
է անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթ (այսուհետ նաև՝ Մրցույթ)՝ Բանկի Խմբի 2026-2028 թթ. անկախ աուդիտն
իրականացնելու նպատակով:
Անկախ աուդիտն ընդգրկում է Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին
համապատասխան պատրաստված «Ակբա Բանկ» ԲԲԸ-ի և «Ակբա Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունների և դրանց կից ծանոթագրությունների
աուդիտը: Ֆինանսական հաշվետվությունները մասնավորապես ընդգրկում են.
1) ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը,
2) համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը,
3) սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվությունը,
4) դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը,
5) ծանոթագրությունները:
Մրցույթին կարող
են մասնակցել այն աուդիտորական կազմակերպությունը, որը բավարարում է հետևյալ չափանիշներին`
1)
հանդիսանում է «Հաշվապահական հաշվառման և
աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մասնագիտացված կառույցի (այսուհետ՝ Մասնագիտացված կառույց) անդամ,
2)
ունի բանկի կամ ապահովագրական ընկերության աուդիտի
իրականացման առնվազն 5 տարվա փորձ: Ընդ որում՝ այս չափանիշը չի տարածվում ըստ
միջազգային խմբի տարեկան համախառն հասույթի մակարդակի առաջին 10 աուդիտորական
ցանցերի լիիրավ անդամ հանդիսացող աուդիտորական կազմակերպությունների վրա,
3) Աուդիտորական կազմակերպության
պատասխանատու աուդիտորը պետք է ունենա ֆինանսական կազմակերպության աուդիտորի
առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, առնվազն 5 ֆինանսական կազմակերպության աուդիտի իրականացման փորձ, Մասնագիտացված
կառույցի կողմից տրված աուդիտորի որակավորում և միջազգային հաշվապահական կամ
աուդիտորական որակավորման վկայական (օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ),
4) Աուդիտորական խմբում ներգրավված
աշխատակիցների առնվազն կեսը պետք է լինեն Մասնագիտացված կառույցի անդամ, ունենան աուդիտորական կազմակերպությունում առնվազն 3 տարվա
աշխատանքային փորձ, ինչպես նաև Մասնագիտացված
կառույցի կողմից տրված աուդիտորի որակավորում կամ միջազգային հաշվապահական կամ
աուդիտորական որակավորում (օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ),
5) Անկախ աուդիտորական
կազմակերպությունը կնքվող պայմանագրով համաձայնություն է տալիս Կենտրոնական
բանկի հրավերով մասնակցելու Բանկի խմբի ընկերությունների, աուդիտորական
կազմակերպության և Կենտրոնական բանկի միջև արտաքին աուդիտի արդյունքների
քննարկման համար կազմակերպվող եռակողմ հանդիպմանը:
Հարգելի՛ հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ-ն իրականացնում է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված լիզինգների գծով 16.08.2019թ.-ից հետո վաղաժամկետ (ոչ հերթական) մարում իրականացրած լիզինգառուների կրեդիտավորման ծախսի նվազեցումներ։
16.08.2019թ.-ից հետո վաղաժամկետ մարում իրականացված լինելու դեպքում, եթե տվյալ լիզինգի համար դեռևս չի կատարվել կրեդիտավորման ծախսի նվազեցում, 20.12.2021թ.-ից հետո վերահաշվարկված գումարները կտրամադրվեն լիզինգառուներին հետևյալ տարբերակով. Վերադարձման ենթակա գումարի առկայության դեպքում լիզինգառուները կծանուցվեն այդ մասին և վերադարձման ենթակա գումարը կտրամադրվի լիզինգառուին՝ «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ դիմելու դեպքում։
Սիրելի հայրենակիցներ,
Ռազմական դրությամբ պայմանավորված և Հայրենիքի սահմաններն անառիկ պահելու նպատակով զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում (տարածքային զինկոմիսարիատների կողմից տրված տեղեկանքի հիման վրա) չե՛ն համարվի ժամկետանց և չե՛ն արտացոլվի վարկային ռեգիստրում, իսկ տվյալ ժամանակահատվածի համար չե՛ն կիրառվի տույժեր և տուգանքներ։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. «2019 թվականի մայիսի 2-ին տեղի կունենա «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲ ընկերության Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը»:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. «2018 թվականի մայիսի 30-ին տեղի կունենա «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲ ընկերության Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը»: