«ԱՐԹԴԱՆԻ» ՍՊԸ- ն «Վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության խթանում․ փուլ 4» վարկային ծրագրի ֆինանսավորման միջոցով ձեռք է բերել ժամանակակից ռադիոալիքային բժշկական սարքավորում՝ անցանկալի նորագոյացությունների հեռացման և մաշկային պաթոլոգիաների բուժման համար։
Սարքավորման ներդրումը կարևոր քայլ է ոչ միայն բժշկական ծառայությունների զարգացման, այլև էներգաարդյունավետության բարձրացման տեսանկյունից։
Ժամանակակից սարքավորումը հնարավորություն է տալիս՝
- արդյունավետ օգտագործել էլեկտրական էներգիան,
- նվազեցնել էներգիայի ավելորդ սպառումը,
- բարձրացնել սարքավորման աշխատանքի արդյունավետությունը,
- օպտիմալացնել ընթացիկ ծախսերը,
- ապահովել ժամանակակից և տեխնոլոգիապես արդյունավետ աշխատանքային գործընթաց,
- երկարաժամկետ հեռանկարում նվազեցնել շահագործման ծախսերը։
Այս ներդրումը համատեղում է ժամանակակից բժշկական տեխնոլոգիան, էներգաարդյունավետությունը և բիզնեսի կայուն զարգացումը։