Ոչ միայն լիզինգի առարկա հանդիսացող, այլև հաճախորդի սեփական գույքերի և տրանսպորտային միջոցների ապահովագրումն իրականացվում է տեղում:
Նշենք, որ լիզինգի առարկա հանդիսացող գույքերի համար ապահովագրության կնքումը պարտադիր պայման է՝ համաձայն լիզինգային պայմանագրի: Ապահովագրությունը նախատեսված է վարձակալված գույքին պատճառված վնասները և գույքային կորուստները ծածկելու համար:
«ԱԿԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ն ԿԱՍԿՈ և գույքի ապահովագրության պայմանագրերի կնքման համար համագործակցում է հետևյալ ապահովագրական ընկերությունների հետ՝
- «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ
- «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ
- «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ
- «Լիգա Ինշուրանս» ԱՓԲԸ
- «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ
- «Ռեգո Ինշուրանս» ԱՓԲԸ
- «ԷՖԵՍ» ԱՓԲԸ
ԿԱՍԿՈ ապահովագրության պայմանագրերը կարող են կնքվել ոչ միայն լիզինգով ձեռքբերված, այլև հաճախորդի սեփական ավտոտրանսպորտային միջոցների համար: