Green leasing


«ԱԿԲԱ Լիզինգ» ընկերության կողմից 2014թ. ստեղծված և որպես մտավոր սեփականություն գրանցված «Գրին Լիզինգ» ենթաբրենդը ֆինանսավորման ուղղություն է, որը, ապահովելով առավել մատչելի ֆինանսավորման պայմաններ, նպատակաուղղված է վերազինելու Հայաստանի բիզնես միջավայրը նորագույն ու առաջադեմ տեխնոլոգիաներով, որոնք ոչ միայն նպաստում են արտադրողականության բարձրացմանը և էներգետիկ ծախսերի կրճատմանը, այլև անվտանգ են շրջակա միջավայրի համար։