«ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը օգտվել է «Վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության խթանում․ փուլ 4» վարկային ծրագրի ֆինանսավորման հնարավորությունից և ձեռք բերել արևային էներգիայի համակարգ։
Տեղադրված արևային կայանը հնարավորություն է տվել զգալիորեն նվազեցնել էլեկտրաէներգիայի ծախսերը և ավելի արդյունավետ օգտագործել սեփական էներգիայի արտադրության հնարավորությունը։
Այս նախագիծը ևս մեկ հաջողված օրինակ է, թե ինչպես կարելի է «Վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության խթանում․ փուլ 4» վարկային ծրագրի ֆինանսավորման աջակցությամբ ներդրում կատարել արևային էներգիայի ոլորտում, նվազեցնել ընթացիկ ծախսերը և բարձրացնել էներգետիկ անկախությունը։