Անհատներ
Ֆերմերներ
Բիզնես
փակել
menu decore
menu decore
line decore
line decore
30.01.2026

ԱԿԲԱ ԲԱՆԿԻ ԽՄԲԻ ԱՆԿԱԽ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

ԱԿԲԱ ԲԱՆԿԻ ԽՈՒՄԲԸ («Ակբա Բանկ» ԲԲԸ և «Ակբա Լիզինգ» ՎԿ ՓԲԸ) (այսուհետ՝ Բանկի Խումբ) հայտարարում է անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթ (այսուհետ նաև՝ Մրցույթ)՝ Բանկի Խմբի 2026-2028 թթ. անկախ աուդիտն իրականացնելու նպատակով:

Անկախ աուդիտն ընդգրկում է Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտ­­­նե­րին համա­պա­տաս­խան պատրաստված «Ակբա Բանկ» ԲԲԸ-ի և «Ակբա Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ի տարեկան ֆինանսական հաշվետվու­թյունների և դրանց կից ծանոթագրությունների աուդիտը: Ֆինանսական հաշվետվությունները մասնավորապես ընդգրկում են.

 

1)  ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը, 

2)  համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը, 

3)  սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվությունը, 

4)  դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը, 

5)  ծանոթագրությունները:


Մրցույթին կարող են մասնակցել այն աուդիտորական կազմակերպությունը, որը բավարարում է հետևյալ չափանիշներին`

 

1)   հանդիսանում է «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգա­վորման և հանրային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահ­մանված մասնագիտացված կառույցի (այսուհետ՝ Մասնագիտացված կառույց) անդամ,

2)   ունի բանկի կամ ապահովագրական ընկերության աուդիտի իրականացման առնվազն 5 տարվա փորձ: Ընդ որում՝ այս չափանիշը չի տարածվում ըստ միջազգային խմբի տարեկան համախառն հասույթի մակարդակի առաջին 10 աուդիտորական ցանցերի լիիրավ անդամ հանդիսացող աուդիտորական կազմակերպությունների վրա,

3)  Աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորը պետք է ունենա ֆինան­սական կազմակերպության աուդիտորի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, առնվազն 5 ֆինանսական կազմակերպության աուդիտի իրա­կա­նաց­ման փորձ, Մասնագիտացված կառույցի կողմից տրված աուդիտորի որակավորում և միջազգային հաշվապահական կամ աուդիտորական որակավորման վկայական (օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ),

4)  Աուդիտորական խմբում ներգրավված աշխատակիցների առնվազն կեսը պետք է լինեն Մասնագիտացված կառույցի անդամ, ունենան աուդիտորական կազմակերպությունում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, ինչպես նաև Մասնագիտացված կառույցի կող­մից տրված աուդիտորի որակավորում կամ միջազգային հաշվապահական կամ աուդիտորա­կան որակավորում (օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ),

5)  Անկախ աուդիտորական կազմակերպությունը կնքվող պայմանագրով համա­ձայնու­թյուն է տալիս Կենտրոնական բանկի հրավերով մասնակցելու Բանկի խմբի ընկերությունների, աուդիտորական կազմակերպու­թյան և Կենտրոնական բանկի միջև արտաքին աուդիտի արդյունքների քննարկման համար կազմակերպվող եռակողմ հանդիպմանը: