Անհատներ
Ֆերմերներ
Բիզնես
ազդարարել
փակել
menu decore
menu decore
line decore
line decore
14.10.2024

Ֆրանսիական գրականության շունչը Հայաստանում. Ֆրանկոֆեստ

decore
decore

Ակբա Լիզինգի գլխավոր հովանավորությամբ երկրորդ տարին անընդմեջ կայացավ  Francofest 2024-ը՝ ֆրանսերեն գրքերի փառատոնը՝ խրախուսելով ֆրանսիական գրքերի,   գրականության և մշակույթի տարածումը Հայաստանում։ Մշակութային այս աննախադեպ միջոցառումը  կազմակերպել է Newmag ընկերությունը:

Newmag-ը ֆրանսիական գրքերի այս փառատոնին հայերենով է ներկայացրել է 5 նոր գիրք։

«Ակբա Լիզինգը խրախուսում է ընթերցանության տարածումը Հայաստանում և այս աջակցությունը նաև գնահատանքն է  գրականությանը, արվեստին, հայ-ֆրանսիական մշակութային կապերին և  մեր  երկրների ժողովուրդների դարավոր բարեկամությանը: Շատ կարևոր է, որ  ֆինանսական կազմակերպությունները տնտեսության զարգացմանն ու բիզնեսների ֆինանսավորմանը նպաստելուց բացի, հովանավորեն նաև  նման  մշակութային  միջոցառումներ»,- նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրենի տեղակալ Սարգիս Սարգսյանը։

«Արդեն ավանդույթ է  դարձել, որ Ակբա  Լիզինգը նպաստում  է   ֆրանսիական գրականության հայկականացմանը և  դրա  տարածմանը: Շատ  ուրախ  ենք, որ Ակբա Լիզինգի հետ  ունենք  շատ  լավ  գործընկերային հարաբերություններ  և հուսով եմ,  որ այդ  գործակցությունը շարունակական կլինի»,- նշել է Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը։
Ի դեպ,  Francofest–ը վերջին 15  տարվա ամենանշանակալի գրական միջազգային   իրադարաձությունն է  բերում  Հայաստան: Ֆրանկոֆոն աշխարհի ամենահեղինակավոր Goncourt մրցանակը Հայաստանում հիմնում է իր մասնաճյուղը:

NewMag-ի կողմից մեծանուն հայ Շառլ Ազնավուրի գրքերի բոլոր հրատարակություններն իրականացվել են Ակբա ֆինանսական խմբի՝ Ակբա բանկ, Ակբա Լիզինգ և Ամունդի-Ակբա ընկերություններից որևէ մեկի աջակցությամբ։

Մանրամասն՝ տեսանյութում։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ