Անհատներ
Ֆերմերներ
Բիզնես
փակել
menu decore
menu decore
line decore
line decore
14.10.2024

Ներկայացվել է Ազնավուրի «Կյանքը Շառլի աչքերով» գրքի հայերեն տարբերակը

decore
decore

Ակբա Լիզինգի աջակցությամբ Newmag-ը և «Ազնավուր» հիմնադրամը hայ ընթերցողին են ներկայացրել մեծանուն հայ Շառլ Ազնավուրի «Կյանքը Շառլի աչքերով» գրքի հայերեն տարբերակը։ Հարյուրավոր հարցազրույցներից և անտիպ ստեղծագործություններից հատվածներ են ներառված գրքումորոնք ուղեկցվում են մաեստրոյի հազվագյուտ լուսանկարներով։


«Կարծում եմ` հատկապես դժվար պահերին բոլորս էլ զգում ենք Ազնավուրի և նրա ձայնի բացակայությունը, քանի որ այդ պահերին նա միշտ եղել է մեր և Հայաստանի կողքին։ Հույս ունեմ, որ հատկապես երիտասարդությունը, երբ ընթերցի գիրքը, կծանոթանա Ազնավուրի թողած արժեքներին և կսերտի իր համար այդ նույնը։ Ես վստահ եմ, որ Ազնավուրը հետաքրքրությամբ կկարդար այս գիրքը »,- նշել է Շառլ Ազնավուրի որդի Նիկոլա Ազնավուրը։


«Ցանկացած նախագիծ հնարավոր է դառնում գործընկերների օգնությամբ։  Այս գրքի բացառիկ գործընկերն Ակբա Լիզինգն է։ Ակբան առհասարակ տարիներ շարունակ կանգնած է եղել Շառլ Ազնավուրի ստեղծագործությունների կողքին, նույնիսկ այն ժամանակ, երբ թարգմանվում էին Ազնավուրի արձակ ստեղծագործությունները և այս գիրքը բացառություն չէ»,- նշել է «Ազնավուր» հիմնադրամի մարքեթինգի և հաղորդակցման բաժնի տնօրեն Տաթևիկ Ղազարյանը։


NewMag-ի կողմից մեծանուն հայ Շառլ Ազնավուրի գրքերի բոլոր հրատարակություններն իրականացվել են Ակբա ֆինանսական խմբի՝ Ակբա բանկ, Ակբա Լիզինգ և Ամունդի-Ակբա ընկերություններից որևէ մեկի աջակցությամբ։


Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։


Մանրամասն՝ տեսանյութում։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ