Անհատներ
Ֆերմերներ
Բիզնես
փակել
menu decore
menu decore
line decore
line decore
13.11.2023

Նոր թամբային քարշակների և կցորդիչների լիզինգ պետական աջակցության ծրագրով սկսած 0,5% փաստացի տոկոսադրույքով

ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳԸ ԻՎԵԿՈ ՍԵՐՎԻՍ ԱՐՄԵՆԻԱ ընկերության հետ համատեղ՝ «Արտադրողականության խթանման միջոցառում» ծրագրի շրջանակներում առաջարկում է սկսած 0.5% տարեկան փաստացի տոկոսադրույքով լիզինգ։
decore
decore

Ծրագրի շրջանակում տնտեսավարողները Ակբա Լիզինգի միջոցով հայաստանյան շուկայից կարող են ձեռք բերել կամ արտասահմանից ներմուծել նոր (չօգտագործված)  թամբային քարշակներ  և կցորդիչներ, որոնք օգտագործվելու են հետևյալ ոլորտներում՝



  • Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում (բացառությամբ 7-րդ հատվածի)
  • Մշակող արդյունաբերություն
  • Գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում
  • Շինարարություն
  • Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում
  • Փոխադրում և պահեստային տնտեսություն
  • Կացության կազմակերպում (բացառությամբ Երևան քաղաքի վարչական սահմաններում կացության կազմակերպման գործունեություն իրականացնող Տնտեսավարողների)
  • Տեղեկատվություն և կապ
  • Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն
  • Կրթություն
  • Վարձույթ և լիզինգ
  • Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում։
  • Մշակույթ, զվարճություններ եվ հանգիստ (բացառությամբ 92-րդ հատվածի)

 

Ծրագրով լիզինգը տրամադրվում է հետևյալ պայմաններով՝



  • Արժույթ՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո
  • Կանխավճար՝ սկսած 10% գույքի արժեքից
  • Մարման ժամկետ՝ մինչև 72 ամիս (սուբսիդավորման ժամկետ` մինչև 42 ամիս)
  • Պարտադիր տարեկան ապահովագրություն  2.4-2.75%
  • Տարեկան անվանական տոկոսադրույք - ՀՀ դրամ՝ 10.9-17.9%, որից սուբսիդավորվում է 10%-ը,
  • Տարեկան փաստացի տոկոսադրույք- ՀՀ դրամ՝ 1.45-13.99% սուբսիդավորումից հետո,
  • Տարեկան անվանական տոկոսադրույք - Արտարժույթ՝ 6.5-14 .9%, որից սուբսիդավորվում է 8%-ը,
  • Տարեկան փաստացի տոկոսադրույք- Արտարժույթ՝ 0.5-11.75% սուբսիդավորումից հետո: