Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում է գտնվում յուրօրինակ կոլորիտով, դիզայնով ու ճարտարապետությամբ համանուն գինեգործարանը՝ «Ոսկեվազը»։
«Ոսկեվազն» ընտանեկան գինու գործարան է, որտեղ կարելի է ծանոթանալ գինու արտադրությանը, հայկական գինեգործական պատմությանն ու ավանդույթներին: Գինեգործարանը Հայաստան այցելող զբոսաշրջիկների համար վաղուց դարձել է տուրիստական կանգառ։
Գործարանի պատմությունը սկսվում է 1932-ից. 27 տարի առաջ գործարանը ձեռք է բերել ներկայիս սեփականատեր Դավիթ Հովհաննիսյանն ու վերսկսել գինու արտադրությունը։ Շուրջ 11 տարի շինարարական աշխատանքներից հետո, ամրոցի ոճ ստացած գինեգործարանը այցելուներին տեղափոխում է հեքիաթային աշխարհ, որտեղ ներկայացվում է ավանդական գինեգործությունը:
«Ոսկեվազ» գինեգործարանում պահպանված է գինու արտադրության հայկական մշակույթը, որի ճանապարհին գործարանը սկսել է աշխատել միայն հայկական էնդեմիկ խաղողի սորտերով՝ այն համադրելով հայկական գինեգործական հին մեթոդների՝ կախանի և հայկական կավե կարասների օգտագործման հետ։ Ավանդական գինեգործությանը զուգահեռ, «Ոսկեվազը» համալրված է գինեգործական առաջատար սարքավորումներով և նորագույն լուծումներով:
«Ոսկեվազի» գործընկերը Հայաստանի լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ արտադրությունը թարմացվել և համալրվել է ժամանակակից սարքավորումներով:
«Ակբա Լիզինգի հետ համագործակցության արդյունքում ձեռք ենք բերել նոր սարքավորումներ, որոնք մեզ թույլ կտան ավելի որակյալ գինիներ արտադրել և մթերումը կազմակերպել ավելի գրագետ։ Մասնավորապես, ձեռք ենք բերել չժանգոտվող տարաներ, չանչազատիչ և սորտավորման սեղան, որի միջոցով սորտավորվում է խաղողը, ապա գնում արտադրության: Արտադրությունն ամբողջությամբ վերազինված է նոր տեխնոլոգիաներով, միաժամանակ պահպանվում են հին տեխնոլոգիաներն ու հայկական կաղնե տակառներում խմորման գործողությունները»,- նշել է «Ոսկեվազ» գինեգործարանի տնօրեն Լևոն Նուրազյանը։
Ամեն տարի «Ոսկեվազն» ընդլայնում է տեսականին. այժմ շուկա են ներկայացնում ավանդական, վինտաժային և պրեմիում տեսակի 21 գինի։ «Ոսկեվազի» գինիները արտահանվում են 20-ից ավելի երկրներ՝ ԱՄՆ, Ռուսաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, եվրոպական երկրներ, շուտով նաև Ճապոնիա:
Մանրամասն՝ տեսանյութում։