«Ակբա Լիզինգի աջակցությամբ ձեռք ենք բերել նոր տրակտորներ, որոնց շնորհիվ գյուղատնտեսական աշխատանքներն ավելի արագ և ավելի հեշտ են դարձել. կարողանում ենք ժամանակին կատարել հողամշակության աշխատանքները։ Ձեռք բերված տեխնիկայի շնորհիվ այժմ օրական մինչև տասնհինգ հեկտար հող ենք մշակում, իսկ հին տեխնիկայով՝ մոտ դրա կեսը: Նպատակ ունեմ հետագայում ավելացնել տեխնիկաները, որպեսզի ավելի շատ ծառայություններ մատուցեմ մեր համագյուղացիներին»,– նշել է ֆերմեր Կարեն Գրիգորյանը։
Ակբա Լիզինգի միջոցով, պետական սուբսիդավորմամբ, տարեկան 2% փաստացի տոկոսադրույքով հնարավոր է ձեռք բերել Բելառուս, Յուտո, Սոլիս, Լովո, Չանգֆա, Օքյու, Դոնգ Ֆենգ, Նյու Հոլանդ, Տավոլ և բազմաթիվ այլ գյուղատնտեսական տեխնիկաներ և սարքավորումներ։
Ակբա Լիզինգի աջակցությամբ Հայաստանի գյուղոլորտին տրամադրվել է շուրջ 22 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ գյուղատնտեսական տեխնիկա, որի արդյունքում էականորեն թարմացվել է ագրոոլորտի տեխնիկական պարկը։
Մանրամասն՝ տեսանյութում։