Անհատներ
Ֆերմերներ
Բիզնես
փակել
menu decore
menu decore
line decore
line decore
20.12.2024

Գեղարքունիքի մարզում հիմնադրվում է վերջին սերնդի տեխնոլոգիական ջերմոց

decore
decore

Գեղարքունիքի մարզի Գագարին համայնքում ավելի քան 2 հեկտար տարածքում հիմնադրվում է վերջին սերնդի ջերմոց՝ ծաղիկների աճեցման համար։ Ակբա Լիզինգի հետ գործընկերությամբ ջերմոցի կառուցման  աշխատանքներն իրականացնում են «Աթանեսյանս» ընկերությունն ու ֆրանսիական Րիշել Գրուպը, որը Հայաստան է բերում հատուկ տեխնոլոգիաներով հագեցած ջերմոցները։

Ֆրանսիական Րիշել Գրուպն արդեն 60 տարի զբաղվում է ջերմոցների արտադրությամբ, իրենց փորձն ու տեխնոլոգիաներն են տեղայնացնում ավելի քան հարյուր երկրում։ Միայն Հայաստանում արդեն նախագծել և կառուցել են 20-ից ավելի տեխնոլոգիական ջերմոցներ՝ բանջարեղենի և  ծաղիկների արտադրության համար:

«Ակբա Լիզինգը կարևորում է նոր ու ժամանակակից սարքավորումների, տեխնոլոգիաների ներդրումը Հայաստանի տնտեսության մեջ: Վերջին տարիներին Ակբա Լիզինգը Հայաստանում ջերմոցային տնտեսությունների կառուցման համար ներդրել է ավելի քան 10 միլիարդ ՀՀ դրամ, իսկ այս համագործակցության շրջանակում ներդրվելու է ևս 1.5 մլրդ դրամ»,– նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:


«Ֆրանսիայից այստեղ ենք բերում նոր սերնդի, տեխնոլոգիապես հագեցած ջերմոցներ, որոնք աշխատում են նաև արհեստական բանականությամբ: Ջերմոցը հատուկ մետիոկայանի միջոցով  կառավարելի է դարձնում ներսի ջերմաստիճանը, խոնավությունը, որպեսզի ստանանք իդեալական կլիմա ծաղիկների աճեցման համար:  Արդեն 5 տարի է համագործակցում ենք մեր վստահելի գործընկեր Ակբա Լիզինգի հետ և կարծում եմ՝ այս գործընկերությունը դեռ կշարունակվի երկար տարիներ»,– նշել է Րիշել Գրուպի վաճառքի տնօրեն Բրիս Րիշելը:

«Օգոստոսին արդեն կունենանք 9.5 հեկտար ջերմոց՝ բոլորը ծաղիկներ աճեցնելու համար: Ակբա Լիզինգը կանգնած է մեր կողքին, աջակցում է մեզ։ Իր աջակցությամբ 2 հեկտար ջերմոց կառուցելու պայմանագիր  ստորագրեցինք. հետագայում նույնպես Ակբա Լիզինգի հետ միասին շարունակելու ենք 7-րդ սերնդի ջերմոցներ կառուցել»,– նշել է «Աթանեսյանս» ընկերության հիմնադիր Հրայր Աթանեսյանը։


Մանրամասն՝ տեսանյութում։