Անհատներ
Ֆերմերներ
Բիզնես
փակել
menu decore
menu decore
line decore
line decore
10.12.2024

Գաղափարից մինչև հայկական կահույքի խոշոր բիզնես. Roots Furniture

decore
decore

Roots Furniture կահույքի ընտանեկան արտադրությունը, որը սպառողին առավել հայտնի է Acobian Furniture ապրանքանիշով, երկու տասնամյակից ավելի պատմություն ունի. բոլոր ավանդույթները փոխանցվել են ընկերության տնօրեն Լևոն Ստեփանյանի պապիկից։
Ընկերության արտադրությունն իրականացվում է առանց թափոնների արտանետման, ներդրված է հատուկ  փոշեհեռացմապպն համակարգ, որը գործարանի տարածքից հավաքում է թեփը և դարձնում վառելիք՝ լուծելով ջեռուցման խնդիրները:

Roots Furniture ընկերության գործընկերն Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ այն համալրվել է արևային վահանակներով  և հատուկ տեխնոլոգիաներով՝ ընդլայնելով և ավտոմատացնելով արտադրությունն ու զրոյացնելով հոսանքի ծախսերը։

«Տարիներ առաջ խորանալով ավտոմատացման մեջ՝ ռոբոտներ, ռոբոտաշինություն, ավտոմատացում կարողացա համադրել տրադիցիոն արտադրությունը նոր տեխնոլոգիաների հետ։ Այսպես ստեղծեցի կահույքի ավտոմատացված արտադրություն,  որը ապահովում է որակ և ինքնարժեքից ցածր գներ։ Ինդուստրիալ 4-րդ հեղափոխությունը «խելացի» սարքերի մասին է, որի մշակույթը փորձում ենք բերել Հայաստան. «խելացի» սարքերի մուտքը Հայաստան նմանատիպ արտադրամասերի միջոցով պետք է լինի։ Ակբա Լիզինգի հետ համագործակցության արդյունքում ձեռք ենք բերել նոր տեխնոլոգիաները, թափոնների վերամշակման մեծ փոշեկուլներ, ջեռոց, չորանոցներ և արևային պանելներ՝ դարձնելով արտադրությունն ավելի արագ, որակյալ և նվազագույն սխալներով։  Ակբա Լիզինգի հետ շատ հեշտ է եղել համագործակցությունը»,- նշել է Roots Furniture ընկերության տնօրեն Լևոն Ստեփանյանը։

Roots Furniture-ի արտադրանքն այժմ ներկայացված է Հայաստանի մի քանի տասնյակ խանութներում։ Այժմ ընկերությունն արտահանումներ է իրականացնում միայն Ռուսաստան, առաջիկայում ցանկանում են ընդլայնել արտահանման աշխարհագրությունը:

Մանրամասն՝ տեսանյութում։