Ակբա Լիզինգի գլխավոր հովանավորությամբ կայացել է «Կրծքագեղձի քաղցկեղի աշխտորոշման և բուժման վարման թեմայով» գիտաժողով՝ բուժման ժամանակակից մեթոդները քննարկելու և բազմաթիվ հարցերի շուրջ խոսելու նպատակով։ Գիտաժողովի կազմակերպիչները Հայ-ամերիկյան առողջության կենտրոնն ու Կլինիկական ախտաբանների և բջջաբանների հայկական ասոցիացիան են։
«Ակբա Լիզինգը ֆինանսավորում է Հայաստանի տնտեսության բոլոր ճյուղերը և հասանելի է մեր երկրի բոլոր մարզերում: Տնտեսության համաչափ զարգացման համար անչափ կարևոր է նաև առողջապահության ոլորտի զարգացումը: Ուրախ ենք, որ Հայաստանում առողջապահության ոլորտում Ակբա Լիզինգի աջակցությամբ այս մասշտաբի գիտական կոնֆերանս է անցկացվում։ Առողջապահության ոլորտի համար ֆինանսավորելով բժշկական սարքավորումները՝ նպաստում ենք բնակչության կյանքի որակի բարձրացմանը»,- նշել է Ակբա Լիզինգի մատակարարների հետ համագործակցության բաժնի ղեկավար Վահագն Շմավոնյանը։
«Գտնվեցին հովանավորներ, որոնք հասկանում են այս ծանրագույն հիվանդության դեմ պայքարի անհրաժեշտությունը։ Հատկապես շնորհակալություն եմ ուզում հայտնել Ակբա Լիզինգին, որը կարողացավ այդքան օգտակար լինել՝ ամբողջությամբ վերազինելով կենտրոնը»,- նշել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի համահիմնադիր Հրանուշ Հակոբյանը։