1956 թվականից Երևանում գործող Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտն անցել է վերականգնվող էներգետիկայի: Ակբա Լիզինգի հետ գործընկերության արդյունքում այս տարի ինստիտուտի տանիքին տեղադրվել է 300-ից ավելի արևային կայան, որը կապահովի տարեկան 14 միլիոն դրամի խնայողություն։
Առաջիկայում ինստիտուտի տարածքում կգործի թանգարան, որտեղ կներկայացվեն տարիների ընթացքում կատարված տեխնոլոգիական նվաճումները, դրանցում ներգրավված մարդիկ, որոնք հիմք ստեղծեցին ոլորտի զարգացման համար: