Հայկական խոշոր քարամշակման «Արծաթե Սյուն» ընկերությունը գործում է Շիրակի մարզի Գոգհովիտ գյուղում։ Նորաբաց արտադրամասը համալրված է ժամանակակից սարքավորումներով, որոնց շնորհիվ ավտոմատացված են քարի մշակման բոլոր գործընթացները։
Արտադրամասում աշխատում են Գոգհովիտի բազալտով, հումքն անցնում է բոլոր փորձաքննություններն ու համապատասխանում է որակի միջազգային ստանդարտներին։
«Արծաթե Սյուն» ընկերության գործընկերն Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ արտադրությունը համալրվել է նորագույն սարքավորումներով՝ քար կտրող հաստոցով, հիդրավլիկ մուրճով, բեռնատար ինքնաթափով և այլ տեխնիկաներով։
Առայժմ ընկերության արտադրանքը
սպառվում է տեղական շուկայում և Ռուսաստանում, առաջիկայում նախատեսում են արտահանել
այլ երկրներ։
Մանրամասն տեսանյութում։