Անհատներ
Ֆերմերներ
Բիզնես
փակել
menu decore
menu decore
line decore
line decore
06.06.2024

Լիզինգ` առանց տոկոսադրույքի. Ակբա Լիզինգի և «Ցեպելին Արմենիայի» համագործակցությունը

decore
decore

Ակբա Լիզինգի և  «Ցեպելին Արմենիայի» համագործակցությամբ ֆերմերներն ու գործարարները այսուհետ հնարավորություն կունենան համալրել իրենց  գյուղտեխնիկայի պարկն ու սարքավորումներն Ակբա Լիզինգի միջոցով՝ առանց տոկոսադրույքի։

«Հուշագիր ստորագրեցինք «Ցեպելին Արմենիա» ընկերության հետ և պետական ծրագրի շրջանակում տրամադրելու ենք առանց տոկոսադրույքի գյուղտեխնիկա և սարքավորումներ։ Ակբա Լիզինգը ներկայացված է Հայաստանի ամբողջ տարածքում և գյուղացիներն ու ֆերմերները, կազմակերպությունները կարող են դիմել լիզինգի համար առանց Երևան այցելելու»,- նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը։

«Նորագույն տեխնիկայի համալրումը մեծ կարևորություն ունի գյուղատնտեսների համար, քանի որ հիմնականում շարունակում են օգտագործել հին սարքավորումներ ու տեխնիկա, որոնք ներկայիս պայմաններում արդյունավետ չեն: Ժամանակն է փոխարինել այդ ամենը արդյունավետ, էներգախնայող ու տնտեսող սարքավորումներով, որը այս ծրագրի կարևորագույն նպատակներից է»,- նշել է «Ցեպելին Արմենիայի» գործածված և վարձակալությամբ սարքավորումների և մանրածախ վաճառքի ղեկավար Արման Ղազարյանը։

Շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրում է Հայաստանի գյուղտեխնիկայի շուրջ 60%-ը։

«Ցեպելին Արմենիան» արդեն 20 տարի է,  ինչ ներկայացնում է հատուկ նշանակության տեխնիկա և տեխնիկական լուծումներ, որոնք Ակբա Լիզինգի հետ գործակցության շնորհիվ  հասցնում է սպառողներին։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է:

Մանրամասն՝ տեսանյութում։