Կոտայքի մարզի Ջրառատ գյուղում է գտնվում «Կաթենի» ընկերության անասնաֆերման՝ «խելացի» գոմերով և ավտոմատացված աշխատանքով։ Ընկերությունը խոշոր եղջերավորների առաջին խմբաքանակը ներմուծել է Գերմանիայից. այժմ ֆերմայում կան երեք ցեղատեսակի շուրջ երկու հարյուր խոշոր եղջերավորներ։
«Կաթենիում» պատրաստվում է ինը տեսակի կաթնամթերք՝ կաթ, թթվասեր, մածուն, կաթնաշոռ, ռեժան, արդեն նաև պանիր ու այլ արտադրատեսակներ:
«Կաթենի» ընկերության գործընկերն Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ անասնաֆերման և կաթնամթերքի մշակման արտադրամասը վերազինվել և համալրվել են անհրաժեշտ սարքավորումներով՝ շուկայում ընկերության արտադրանքը դարձնելով էլ ավելի մրցունակ։
«Օրը «Կաթենիում» սկսվում է ֆերմայից՝ կովերը կթում են, կաթը մատակարարվում է գործարան, գործարանում ստանում ենք պրոդուկտը և մատակարարում խանութներ: Ակբա Լիզինգի միջոցով ձեռք ենք բերել հատուկ սարքավորումներ, որոնք թե՛ ֆերմայի աշխատանքները, և թե՛ կաթնամթերքի մշակման գործընթացը դարձնում են ավելի արդյունավետ: Անասնագոմում կենդանիների կիթը և կերակրումն իրականացվում է ավտոմատ»,- նշել է «Կաթենի» ընկերության տնօրեն Գեղամ Թովմասյանը։
Առաջիկայում «Կաթենին» կընդլայնի արտադրությունը՝ շուկա ներկայացնելով նոր արտադրատեսակներ:
Մանրամասն՝ տեսանյութում։