Կայանն արևին հետևող
սոլար թրեքինգ համակարգի միջոցով կարողանում է հսկայածավալ էներգիա կուտակել։Ավելի քան14.000 կրկնակի ապակյա ծածկույթ
ունեցող վահանակով կայանն ունի 5787 կՎտ պիկային հզորություն,
որի տարեկան արտադրողականությունը 12,300,000 կՎտ/ժամ է։
Արևային կայանը կառուցել
է «Օպտիմում Էներջի» ընկերությունը՝ «Թուֆենկյան» հիմնադրամի պատվերով։ «Թուֆենկյան» ընկերության «Ավան Մարագ Ծափաթաղ» հյուրանոցում էլ տեղադրվեց
առաջին արևային կայանը, որն էլ հիմք դարձավ ավելի մեծ ու հզոր կայան ստեղծելու համար։
Առաջին կայանի հաջողությամբ ոգեշնչված,
«Թուֆենկյան» ընկերությունը գործընկերների՝ Ակբա բանկի և ֆինանսական խմբի անդամ ԱԳԲԱ
Լիզինգի աջակցությամբ ստեղծեց հսկայական կայան՝ «Հերիթեյջ»-ը։ Վերջինիս կառուցումից առաջ ուսումնասիրվել է Չինաստանի և Իսպանիայի փորձը։