Ընկերության համահիմնադիրն Անահիտ Ղարիբյանն է: Արտադրությունը հիմնել են ամուսնու և ընկերների հետ։ Արագածոտն համայնքում գործող «Արեգի»-ն ընդամենը մեկ տարեկան է, բայց արդեն ակտիվացրել է համայնքի կյանքը, ստեղծել աշխատատեղեր տեղացիների համար։
Պատրաստում են մրգաչրեր, չիպսեր, չորացրած բանջարեղեն և տարատեսակ համեղ և օգտակար անուշեղեններ։ «Արեգի»-ի արտադրանքում բացառված է շաքարավազն ու հավելյալ նյութերը։ 80-ից ավելի տեսականին մշտապես թարմացվում է. շոկոլադապատ ասորտիներ, չրեր և տարբեր չիպսեր՝ անգամ սմբուկի և պանրի։
Արտադրությունը ստեղծելիս համադրել են հայկական ավանդական չրի պատրաստման գործընթացը նորարարական մոտեցումներով և ժամանակակից սարքավորումներով, ինչն արտադրանքը մրցունակ է դարձնում միջազգային շուկայում։
Արտադրության գործընկերները Ակբա բանկն ու ԱԳԲԱ Լիզինգն են։
Սարքավորումների ներդրմամբ արտադրության քանակը բազմապատկվեց և դեռ մեծանալու տեսլական ունի։
Առայժմ արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, շուտով նաև Եվրոպա և ԱՄՆ։ Ընկերությունը ստացել է միջազգային որակի կառավարման համակարգերի ISO հավաստագիր, ինչը հնարավորություն կտա հայկական արտադրանքը ներկայացնել դրսի շուկայում։