Անհատներ
Ֆերմերներ
Բիզնես
փակել
menu decore
menu decore
line decore
line decore
04.07.2024

Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի

Ակբա Լիզինգի գլխամասային գրասենյակն այսուհետ գործելու է նոր հասցեում։
decore
decore

Ակբա Լիզինգի գլխամասային գրասենյակն այսուհետ գործելու է նոր հասցեում։ Ճարտարապետական նորագույն լուծումներով և ենթակառուցվածքներով հագեցած գլխամասային նոր գրասենյակը կհյուրընկալի իր գործընկերներին և հաճախորդներին Ֆուչիկի 1/1 հասցեում։


Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար նախատեսված ընդարձակ սրահներ, ինչպես նաև հանգստի ու հյուրասիրության գոտիներ։


«Ակբա Լիզինգն ավելի լավ պայմաններ է ստեղծում աշխատակիցների, գործընկերների և հաճախորդների համար: Ակբա Լիզինգը Հայաստանյան լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է և մենք պարտավոր ենք մեր գործընկերների համար ստեղծել լավագույն միջավայր, որպեսզի կարողանանք լավագույն ձևով սպասարկել նրանց։ Վստահ եմ, որ նոր տարածքում կնքելու ենք լիզինգային հազարավոր նոր պայմանագրեր, որոնք մեծ ներդրում կունենան Հայաստանի տնտեսության մեջ։ Բոլոր պայմանները ստեղծված են, որ մեր գործընկերները սիրով գան մեզ մոտ»,– նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:


Արդեն 20 տարի Ակբա Լիզինգը աջակցում է տնտեսության բոլոր ոլորտներում գործող մանր և միջին ձեռնարկություններին, գյուղացիական տնտեսություններին՝ հնարավորություն տալով նրանց ձեռք բերել սարքավորումներ և արտադրական միջոցներ լավագույն պայմաններով։


Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։


Մանրամասն՝ տեսանյութում։