Անհատներ
Ֆերմերներ
Բիզնես
փակել
menu decore
menu decore
line decore
line decore
19.09.2025

Բժշկական նորագույն սարքավորումներ՝ 5% կանխավճարով

decore
decore

Ակբա Լիզինգը MedMeet 2025 բժշկական էքսպոյի շրջանակում ընդամենը երեք օր առաջարկում է հատուկ և արտոնյալ պայմաններ բժշկական սարքավորումներ գնելու համար։


Սեպտեմբերի 19-ից 21-ը ներառյալ «Մերիդիան» կենտրոնում անցկացվող էքսպոյի ընթացքում Ակբա Լիզինգի միջոցով հնարավոր է ձեռք բերել բժշկական նորագույն սարքավորումներ` ընդամենը 5% կանխավճարով, և ստանալ առաջին տարվա ապահովագրությունը որպես նվեր։


«Ակբա Լիզինգը բժշկական հաստատություններին հնարավորություն է տալիս հատուկ պայմաններով ձեռք բերել նորարարական բժշկական սարքավորումներ, որը կօգնի արդիականացնել իրենց տեխնիկական հագեցվածությունը։ Բացի այդ, MedMeet 2025-ի շրջանակում մեր մատակարարների հետ համագործակցությամբ տրամադրվում են նաև այլ հատուկ առաջարկներ՝ բժշկական սարքավորումների համար հատուկ գին և առաջին տարվա ապահովագրությունը՝ անվճար»,– նշել է Ակբա Լիզինգի մատակարարների հետ համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ Աննա Գրիգորյանը։


MedMeet-ի շրջանակում այցելուները հնարավորություն կստանան ծանոթանալու առողջապահական ոլորտի նորարարություններին, ինչպես նաև մասնակցելու տարբեր մասնագիտական քննարկումների։ 


Մանրամասն՝ տեսանյութում։