Անհատներ
Ֆերմերներ
Բիզնես
փակել
menu decore
menu decore
line decore
line decore
17.10.2025

Ատամնաբուժության ճապոնական լավագույն փորձը կկիրառվի Հայաստանում

decore
decore

Ակբա Լիզինգի և Torii Gate Educational Company-ի համագործակցությամբ անցկացվել է էսթետիկ ատամնաբուժության երկօրյա սեմինար, որի ընթացքում Հայաստանը հյուրընկալել է ճապոնացի պրոֆեսոր Ջուն Իվատային։ Վերջինիս դասախոսությունը ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ տարածաշրջանում է առաջին անգամ  կազմակերպվել։


Բժշկական ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ճապոնացի մասնագետը ներկայացրել է էսթետիկ բժշկության գաղտնիքներն ու իդեալական արդյունք ունենալու բանաձևը։


«Ինձ դուր է գալիս ավանդական ատամնաբուժությունը, բայց ես հասկանում եմ նաև, որ վաղուց ժամանակն է համադրել ավանդույթները թվային տեխնոլոգիաների հետ։ Մոտ հինգ տարի առաջ իմ բժշկական կենտրոնն ամբողջովին հագեցրել եմ ամենատարբեր թվային տեխնոլոգիաներով»,– նշել է ատամնաբույժ, պրոֆեսոր Ջուն Իվատան։


«Ակբա Լիզինգը ֆինանսավորում է Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը, այդ թվում՝ առողջապահության ոլորտն իր բոլոր ուղղություններով։ Պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում առողջապահության ոլորտի տնտեսվարողները Ակբա Լիզինգի միջոցով կարող են ձեռք բերել բժշկական սարքավորումներ՝ սկսած 0.5% փաստացի տոկոսադրույքից։ Վստահ ենք, որ բժշկական սարքավորումների  համալրումը թույլ կտա էականորեն բարձրացնել առողջապահական  ոլորտի  ծառայությունների որակն ու արդյունավետությունը»,– նշել է Ակբա Լիզինգի մատակարարների հետ համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ Աննա Գրիգորյանը։  


Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։


Մանրամասն՝ տեսանյութում։