Արագածոտնի Կարբի գյուղում՝ ավելի քան 45 հեկտար տարածքում, «ԱռԼեԱՄ» ընկերության
ծիրանի, խնձորի և տանձի ինտենսիվ ու գերինտենսիվ այգիներն են։
«ԱռԼեԱՄ»-ը 2016 թվականից աճեցնում է մրգերի համաշխարհային ճանաչում ունեցող տեսակներ։
Տնկիները բերվել են Հոլանդիայից և Իտալիայից՝ 4 տեսակի խնձոր, 2 տեսակի տանձ և 4 տեսակի
ծիրանի սորտեր։
«ԱռԼեԱՄ»-ի՝ ինտենսիվ և խելացի գյուղատնտեսության գործընկերը Ակբա Լիզինգն է։ Ընկերությունը ներդրել է տեսակավորման եզակի արտադրական հոսքագիծ,
կազմակերպել մրգերի արտադրման ամբողջ շղթան՝ աճեցումից մինչև բերքի սպառում։ Հոսքագծի ամբողջ կառավարումն իրականացվում է համակարգչից:
էկրանի վրա երևում է տեսակավորման արագությունը,
արտադրական սեղանների ծանրաբեռնվածությունը, մրգերի չափն ու ծավալը։
Գործընկերոջ՝ Ակբա Լիզինգի աջակցությամբ ձեռք բերված ավտոմատացված համակարգի շնորհիվ,
տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին ստացվում է նաև վերլուծություն, ինչն
էլ օգնում է պլանավորել արտադրական հաջորդ
տարին։
«Ինտենսիվ այգու կյանքը
հաշվարկվում է մինչև 15 տարի։ Հետո պետք է դուրս գան ու իրենց փոխարեն նոր ծառեր տնկվեն։
3-4 տարի հետո ամբողջ այգին կմտնի իր բերքատվության մեջ ու հեկտարից կստանանք
50-70 տոննա բերք, ծառերը կփարթամանան ու կունենանք ավելի առողջ ու բերքատու այգի։
Այգիները գերինտենսիվ և ինտենսիվ են: Ինտենսիվի դեպքում տնկվում է 3000 ծառ, գերինտենսիվի
դեպքում՝ 4000-ից մինչև 4200 ծառ։ Մեր գործընկեր Ակբա Լիզինգի կողմից մեզ տրամադրված
տեխնիկաները մեր աշխատանքները դարձնում են հեշտ և հարմարավետ, առանց որի ինտենսիվ գյուղատնտեսությունը
պատկերացնել հնարավոր չէ։ Ակբա Լիզինգի օգնությամբ մենք ձեռք բերեցինք հոլանդական հայտնի
«Գռեֆա» ֆիրմայի տեսակավորման հոսքագիծը, որն իր տեսակի մեջ բացառիկ է Հայաստանում
և ըստ արտաքին որակական հատկանիշների տեսակավորման՝ Հայաստանում միակն է։ Այն պարզապես
անհրաշետություն է մեծ այգիներում ինտենսիվ այգեգործությամբ զբաղվողների համար։ Վաճառքներ
իրականցանելու համար կարևոր է խնձորների միաչափ
լինելը։ Միջազգային գործընկերները շատ են կարևորում արտահնված խնձորների միանման ու
միաչափ լինելը»,- նշում է «ԱռԼեԱՄ» ընկերության գյուղատնտեսության, սառնարանի և տեսակավորման
արտադրամասի պատասխանատու Փայլակ Փիլիպոսյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։