Անհատներ
Ֆերմերներ
Բիզնես
փակել
menu decore
menu decore
line decore
line decore
19.04.2025

Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից

decore
decore

Ակբա Լիզինգի գործընկերությամբ մեկնարկել է Leasing Expo 2025-ը։ Ընդամենը երեք օր՝ ապրիլի 18-ից 20-ը, Ակբա Լիզինգն ու գործընկերներն էքսպոյի բոլոր այցելուներին կներկայացնեն հատուկ և բացառիկ առաջարկներ:


Ակբա Լիզինգը մատակարարների հետ համագործակցությամբ առաջարկում է բացառիկ զեղչեր, գնման առաջին տարիների համար նախատեսված անվճար կասկո ապահովագրություն, հատուկ նվերներ ու մի շարք այլ առավելություններ: 


«Լիզինգ էքսպոյի շրջանակում մեր մատակարարների հետ ներկայացնում ենք բացառիկ առաջարկներ, որոնք այլ հավասար պայմաններում երբևիցե չեն եղել Հայաստանում»,– նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը։ 


«Ակբա Լիզինգը Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է, այն ներկայացնում է ֆինանսական լուծումներ, որոնք իրական փոփոխություն և աճ են բերում բիզնեսներին և ընդհանուր առմամբ մեր երկրի տնտեսությանը»,- նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրենի տեղակալ Սարգիս Սարգսյանը։ 


Վերջին հինգ տարիների ընթացքում Ակբա Լիզինգը զգալիորեն ավելացրել է տնտեսության իրական հատվածում ներդրումների ծավալը՝ շուրջ 220 միլիարդ ՀՀ դրամ ուղղելով փոքր, միջին և խոշոր բիզնեսների կայուն զարգացմանը։


Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։


Մանրամասն՝ տեսանյութում։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ