Սեպտեմբերի 26-28-ը ներառյալ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Armenian Auto Show-ն, որի շրջանակում Ակբա Լիզինգի ֆինանսավորմամբ հնարավոր կլինի բացառիկ պայմաններով ձեռք բերել JAC, Li AUTO, Tank, Poer և Aito տրանսպորտային միջոցները, որոնց պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Roel Automotive Group-ն է։
Հատուկ պայմանները ներառում են․
- Կանխավճար՝ 5%
- Մարման ժամկետ՝ մինչև 5 տարի
- Տարեկան տոկոսադրույք՝ 12․5% ՀՀ դրամով
- ԿԱՍԿՈ ապահովագրություն՝ 1․5%
- Փաստացի տոկոսադրույք-13,61%-14,32%
- Միանվագ միջնորդավճար-0,5% ֆինասնավորման գումարի նկատմամբ
Ներկայացված պայմանները հասանելի են թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց համար։
Ակբա Լիզինգի միջոցով գնորդները կարող են օգտվել նաև JAC ավտոմեքենաների ձեռքբերման բացառիկ պայմաններից․
- Մարման ժամկետ՝ մինչև 5 տարի
- Կանխավճար՝ սկսած 5%-ից
- Փաստացի տոկոսադրույք՝ 0%-2.9%
- Արժույթ՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և եվրո։
Գնորդները կարող են այցելել Armenian Auto Show-ում ներկայացված Roel Automotive Group-ի տաղավար և օգտվել ֆինանսավորման հատուկ պայմաններից՝ ձեռք բերելով շուկայում մեծ պահանջարկ ունեցող տրանսպորտային միջոցներ։
Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է:
Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: