Եվրոպական Ներդրումային Բանկը, որը հանդիսանում է Եվրոպական Միության ֆինանսական կազմակերպությունը՝ ստեղծված Եվրոպական Միության Գործունեության Պակտի 308 հոդվածով, ֆինանսական կազմակերպությունների հետ կողք կողքի մասնակցում է այն ներդրումային ծրագրերում, որոնք կազմում են Եվրոպական Միության նպատակների մաս: Այս վարկը բավարարում է Եվրոպական Ներդրումային Բանկի կողմից սահմանված ֆինանսավորման բոլոր պահանջներին: Սույն վարկը ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ ՎԿ ՓԲԸ-ին ընձեռում է ֆինանսական առավելություն, որն արտահայտված է վարկի տոկոսադրույքի մեջ: Նշված ֆինանսական առավելությունը կազմում է 100-300 բազիսային կետ տարեկան՝ համեմատած այն տարեկան տոկոսադրույքի, որն առաջարկվում է ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ ՎԿ ՓԲԸ կողմից նմանատիպ վարկերի համար առանց ԵՆԲ-ի ֆինանսավորման:
ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ ՎԿ ՓԲԸ-ն միացել է Եվրոպական Ներդրումային Բանկի (EIB) «Հայաստանի տնտեսական դիմակայություն» ծրագրին, որի նպատակն է աջակցել արտադրության, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության փոքր ու միջին ձեռնարկություններին և միջին կապիտալիզացիայի կազմակերպություններին էներգաարդյունավետության բարձրացման («կանաչ ներդրումներ»), կանանց ձեռներեցության և մարզային զարգացման խթանման, թվայնացման ու ավտոմատացմանն ուղղված ենթանախագծերի զարգացմանը։
Ծրագրի շրջանակներում կարող եք ձեռք բերել արտադրական, գյուղատնտեսական, թվայնացման և ավտոմատացման էներգաարդյունավետ սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ և այլ հիմնական միջոցներ հատուկ պայմաններով՝
- Արժույթ - ՀՀ դրամ
- Կանխավճար - առանց սահմանափակումների
- Լիզինգի ժամկետ - 2-7.5 տարի
- Տարեկան անվանական տոկոսադրույք - 9-11%
- Տարեկան փաստացի տոկոսադրույք - 10.33 - 12.75%
- Պայմանագրի կնքման միանվագ միջնորդավճար - 0.8-2% պայմանագրի գումարի նկատմամբ
- Պարտադիր տարեկան ապահովագրություն - 0,3-2.75%: