Հայաստանի արևահամ խնձորով և ֆրանսիական տեխնոլոգիայով Istak Distillery ընկերությունը պատրաստում է հայկական կալվադոսը՝ «Շառլին»։
Կաղնեփայտի տակառներում հնեցվող «Շառլին» Istak Distillery ընկերության արտադրության առաջնեկն է, որին հաջորդել են պրեմիում դասի օղիների ու ջիների արտադրությունը։
Խմիչքներն արդեն ներկայացված են տեղական շուկայում. շուտով կարտահանվեն և կներկայացվեն նաև Եվրոպայում։
Արտադրության գործընկերը լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ էլ ընկերությունը համալրվել է արևային պանելներով և շոգեկաթսայով։
«Ակբա Լիզինգի հետ համագործակցության շրջանակում ձեռք ենք բերել արևային պանելներ և շոգեկաթսա, որոնց միջոցով զարգացրել ենք ընդհանուր արտադրական գործընթացը։ Արևային պանելներն ապահովում են ամբողջ ընկերության էլեկտրաէներգիան, իսկ շոգեկաթսան օգնում է արտադրական բուն գործընթացի կազմակերպմանը: Շոգեկաթսայի միջոցով ստացվում է գոլորշի, որը մասնակցում է թորման գործընթացին»,- նշում է Istak Distillery ընկերության ներկայացուցիչ Լուսինե Մուրադյանը։
Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։
Մանրամասն՝ տեսանյութում։