18 տարի առաջ Հայաստանում հիմնադրվեց մասնագիտացված առաջին լիզինգային ընկերությունը՝
Ակբա Լիզինգը։
Լիզինգի աշխատակազմը սկզբում միայն Ակբա բանկի աշխատակիցներն էին, հետագայում կազմը
ընդլայնվեց ու ավելացավ:
Սկզբում ուշադրության կենտրոնում գյուղատնտեսական ոլորտն էր, գյուղացու հոգսերի
թեթևացումը: Տրամադրվում էր գյուղատնտեսական մեծաքանակ սարքավորումներ և տեխնիկա, հետո
ավելացան նոր ոլորտներ:
Լիզինգային ընկերությունը տեղայնացրեց համաշխարհային փորձը, ներկայացվեցին լուծումներ,
որոնք առաջին անգամ էին Հայաստանում։
Ֆինանսական այս գործիքի շնորհիվ հաճախորդները ձեռք են բերում նոր, ավելի արդիականացված սարքավորումներ, ավելի բարձր որակի ապրանք ստանում և դառնում ավելի մրցունակ։
2014թ.-ին Ակբա Լիզինգը ստեղծեց Green Leasing ենթաբրենդը, որի միջոցով ֆինանսավորվում են կանաչ տնտեսությունները, արևային կայանները, էլեկտրական մեքենաները՝ նպաստելով շրջակա միջավայրի պահպանմանն ու պաշտպանությանը։ Ակբա Լիզինգի համար կարևոր է «կանաչ» էներգետիկ համակարգի զարգացումը:
Ընդհանուր առմամբ մինչև այժմ Ակբա Լիզինգը Հայաստանի տնտեսությունում իրականացրել է ավելի քան 128 միլիարդ 800 միլիոն դրամ ծավալով ներդրում։
Ընկերությունը հիմնադրման օրից մինչև այժմ շուկայի բացարձակ առաջատարն է:
Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է:
Մանրամասն՝ ֆիլմում: