Անհատներ
Ֆերմերներ
Բիզնես
փակել
menu decore
menu decore
line decore
line decore
20.06.2022

Լիզինգային շուկայի առաջինն ու առաջատարը վերաբրենդավորվեց

Աշխատանք, նվիրում և ձգտում․ այսպես 2000-ականների սկզբին Հայաստանում առաջին անգամ ներդրվեց լիզինգը: 19 տարի՝ հիմնադրման օրից մինչև այժմ, Ակբա Լիզինգը շուկայի բացարձակ առաջատարն է:
decore
decore

Աշխատանք, նվիրում և ձգտում․ այսպես  2000-ականների սկզբին Հայաստանում առաջին անգամ ներդրվեց լիզինգը: 19 տարի՝ հիմնադրման օրից մինչև այժմ, Ակբա Լիզինգը շուկայի բացարձակ առաջատարն է: 


Ձգտումդ դարձրու իրականություն. այս կարգախոսով Ակբա լիզինգը  շարունակելու է դինամիկ զարգացումը։ Միայն վերջին 3 տարիներին ընկերությունը եռապատկել է ցուցանիշները։ 

«Ռեբրենդինգը կօգնի, որ ավելի ներկայանալի լինենք, ավելի սիրված լինենք։ Լիզինգի հաճախորդները  հաջողված տնտեսավարողներ են, որ լավ գիտեն շուկան, ճանաչում են շուկան ու ուզում են պահպանել իրենց լիդերի դիրքը։ Սկսելով միայն գյուղատնտեսությունից, մենք այսօր ծածկում ենք տնտեսության բոլոր ճյուղներն ու ոլորտները»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն, Ակբա Լիզինգի խորհրդի նախագահ Հակոբ Անդրեասյանը։

«Ներկա պահին լիզինգային պորտֆելը կազմում է 40 մլրդ դրամ և տարեվերջում կկազմի ավելի քան 50 մլրդ դրամ: Մոտակա 2 տարիներին նախատեսում ենք կրկնապատկել լիզինգային պորտֆելը՝ հասցնելով այն 100 մլրդ ՀՀ դրամի։ Այս գործում չափազանց մեծ է Ակբա Լիզինգի 100% բաժնետեր Ակբա բանկի դերը: Բանկի աշխատակիցների ու մասնաճյուղերի ամենօրյա օգնության շնորհիվ մենք կարողանում ենք մեծ արդյունավետությամբ իրականացնել մեր առջև դրված խնդիրները»,- նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը։

Առաջիկայում Ակբա Լիզինգը կստեղծի վաճառքի նոր կապուղիներ, կընդլայնվի աշխատանքային ոլորտը։ 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ