Անհատներ
Ֆերմերներ
Բիզնես
փակել
menu decore
menu decore
line decore
line decore
18.01.2025

«Սինոմոթորսը» Արարատի մարզում «չինական քաղաք» կստեղծի

decore
decore

Հայաստան հացահատիկներ ներմուծելու և Հայաստանից հայկական արտադրանքը արտահանելու համար «Մոդուս Գրանում» ընկերությունը համալրվել է  «Սիթրաք» մակնիշի 40 նոր ու ժամանակակից բեռնատարով։ Բեռնատարներն արտադրվել են Չինաստանում՝ գերմանական «Ման» ընկերության հետ:


Հայաստանում չինական «Սիթրաք» բրենդի պաշտոնական ներկայացուցիչը «Սինոմոթորս» ընկերությունն է, որի գործընկերը հայաստանյան լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգն է. վերջինիս աջակցությամբ «Սինոմոթորսը» պաբերաբար թարմացնում է իր տեխնիկական պարկը: «Սինոմոթորսը» նախատեսում է Արարատի մարզում ստեղծել «չինական քաղաք», որտեղ հայ գործարարները հնարավորություն կստանան մատչելի արժեքով ձեռք բերել տարբեր արտադրանքներ և սարքավորումներ:


«Այս մեքենաները Չինաստանում են արտադրված, բայց գրեթե ոչնչով չեն տարբերվում գերմանական արտադրանքից. ունեն գերմանական շարժիչ, գերմանական փոխանցման տուփ, կամրջակներն ամբողջությամբ գերմանական «Ման» ընկերությանն են։ Մեքենաները շատ հզոր են, հարմարեցված են մեր ճանապարհներին: Ակբա Լիզինգի հետ հաճույք է աշխատելը. «Մոդուս Գրանումն» ու իր դուստր կազմակերպություններն արդեն երկար ժամանակ համագործակցում են Ակբա բանկի և Ակբա Լիզինգի հետ։ Կարող եմ ասել, որ համագործակցությունն այնքան հաջող է, որ բոլորս հասնում ենք մեր նպատակներին»,- նշել է «Սինոմոթորս» ընկերության հիմնադիր Ֆլորա Նիկողոսյանը։


«Չինաստանը բազմաթիվ պետությունների, այդ թվում՝ Հայաստանի վստահելի գործընկերն է։ Հետևաբար, լինելով խաղաղության և առաջընթացի կամուրջ, շահագրգռված է երկու երկրների հետագա սերտ համագործակցությամբ։ Տնտեսությունն ու առևտուրը երկրների միջև խաղաղ գոյակցության հիմնաքարերն են, որոնց միջոցով փոխանակվում են ոչ միայն ապրանքներ, այլև գաղափարներ, մշակույթներ ու արժեքներ»,- նշել է «Սինոմոթորս» ընկերության համահիմնադիր Լյու Զուսիանգը:


Առաջիկայում «Սիթրաք» բեռնատարներն արտադրող ընկերության հետ կհիմնվի քարշակների արտադրություն: Սա կլինի չինական կողմի հետ գործակցության առաջին փուլը, հետագայում նախատեսվում է Հայաստանում ստեղծել համատեղ գործարան:


Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։


Մանրամասն՝ տեսանյութում։