Շուրջ երկու տարի առաջ սկսվեց հայկական
«Shoonch» ջրերի արտադրությունը։
Բրենդի անվանումն ու շշերի դիզայնը մշակելիս «Shoonch»-ի հիմնադիրներն ուսումնասիրել
են համաշխարհային շուկայի տենդենցներն ու ստացել այնպիսի արտադրանք, որն իր ուրույն
տեղը կունենա միջազգային շուկայում:
Ապարանի աղբյուրներից հոսող ջուրը
«Shoonch» ջրերի գործարանում անցնում է հատուկ ֆիլտրացիոն համակարգ՝ պահպանելով համն
ու քիմիական կարևոր տարրերը: Գործարանում օրական շուրջ 40.000 շիշ ջուր է շշալցվում:
«Shoonch»-ը շուկայում ներկայանում
է ոչ ստանդարտ 0.4, 0.6 և 0.8 լիտր ծավալով ջրի շշերով։
Արտադրության գործընկերը Հայաստանում
լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ էլ արտադրությունը համալրվել
է առաջատար սարքավորումներով ու ավտոմատ հոսքագծերով:
«Մենք ընտրեցինք «Shoonch» անունը՝
շուկային նոր շունչ, ոճ և տեսք հաղորդելու համար: Առաջին հերթին մենք կարևորում ենք
սանիտարահիգիենիկ պայմաններն ու այն միջավայրը, որտեղ շշալցվում է ջուրը։ Ակբա Լիզինգի
հետ համագործակցության շրջանակում ձեռք ենք բերել ամբողջական հոսքագիծ, որի արդյունքում
այսօր ունենք կանոնակարգված պրոցես՝ սկզբնական վիճակից մինչև վերջնական պրոդուկտի ստեղծում։
Որպես գործընկեր՝ Ակբա Լիզինգը բավականին պատշաճ և օպերատիվ ձևով օգնել է արագ կազմակերպել
բոլոր գործընթացները»,- նշում է «Հեդ Քորփորեյշն» ընկերության գործընկեր,
գլխավոր տնօրեն Մնացական Ավետիսյանը։
«Shoonch»-ն առայժմ առկա է միայն
տեղական շուկայում, առաջիկայում կարտահանվի Ռուսաստան, իսկ հետո արտահանման աշխարհագրությունն
ավելի կընդլայնվի: Կմեծանա նաև տեսականին, շուկա կներկայացվեն գազավորված ու տարբեր
համերով ըմպելիքներ:
Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։
Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Մանրամասն՝ տեսանյութում։