FULL COOL-ը Հայաստանի ամենամեծ սառնարանային տնտեսություններից է, որը
միաժամանակ կարող է ընդունել մինչև 10 հազար տոննա մթերք։ Սառնարանային տնտեսության
5 հարկերից յուրաքանչյուրում 5 սառնարան կա, որոնցից ամենափոքրը տեղավորում է
շուրջ 500 տոննա մթերք։
Ընկերությունն ունի իր սեփական բեռնատարները։ Ամեն տարի
մի քանի տասնյակ ընկերություններ և ֆերմերներ կարողանում են իրենց մթերքները պահել
FULL COOL-ի սառնարաններում՝ իրենց ցանկալի ժամանակահատվածում։
Ընկերությունն արդեն մեկնարկել է նաև սեփական պահածոների
արտադրությունը՝ տարատեսակ կոմպոտներ, ջեմեր, մուրաբաներ ու մարինադներ, որոնք
արտահանվում են Եվրոպա։ FULL
COOL-ը պահածոների ստացման համար մթերքները գնում է հենց գյուղացիներից, իսկ արտադրությունում
աշխատում են տեղացիները։
FULL COOL-ի գործընկերն Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ ընկերությունը վերազինել է սառնարանները և արտադրությունը համալրել նոր տեխնիկաներով՝
ամբարձիչով, շշալցման, եփման, փաթեթավորման սարքավորումներով։ Ընկերությունն արդեն
հիմնել է նաև սեփական ինտենսիվ այգիները։
Շուրջ 30 հեկտար տարածքում մոտ ապագայում բերք կտան սալորի և ծիրանի հազարավոր ծառերը։
Մանրամասն՝ տեսանյութում։