Անհատներ
Ֆերմերներ
Բիզնես
ազդարարել
փակել
menu decore
menu decore
line decore
line decore
09.07.2026

Աղվերան Արարատ ռեզորթն անցնում է «կանաչ» էներգիայի

Հյուրանոցային համալիրը տարեցտարի զարգանում է՝ հյուրերին առաջարկելով ավելի հարմարավետ և ժամանակակից պայմաններ։
decore
decore

Առողջարար կլիմայով ու անտառապատ բնությամբ հայտնի Կոտայքի մարզի Արզական գյուղում է գտնվում Աղվերան Արարատ ռեզորթ հյուրանոցային համալիրը:

Հյուրանոցը տարվա բոլոր եղանակներին Հայաստանից ու արտերկրից հյուրընկալում և ճանապարհում է բազմաթիվ զբոսաշրջիկների, ովքեր գնահատում են բնության խաղաղությունն ու լիարժեք հանգստությունը։


Աղվերան Արարատ ռեզորթի գործընկերը լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ հյուրանոցային համալիրում տեղադրվել է 150 կՎտ հզորությամբ արևային կայան:


«Մեր հյուրանոցի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ այստեղ հանգստացող հյուրերը կարող են այցելել շատ մոտ գտնվող տուրիստական կետեր։ Մեր համար ամենակարևորը հյուրերին դրական էմոցիաներ փոխանցելն ու բարձր որակի սպասարկում ապահովելն է։ Ակբա  Լիզինգի հետ սկսել ենք համագործակցել նախորդ տարվանից. համագործակցությամբ ձեռք ենք բերել արևային պանելներ, որոնց միջոցով մենք զգալիորեն կրճատել ենք հյուրանոցի հոսանքի ծախսերը»,- նշել է   Aghveran Ararat Resort հյուրանոցի ներկայացուցիչ Ռազմիկ Սեյրանյան։


Հյուրանոցային համալիրը տարեցտարի զարգանում է՝ հյուրերին առաջարկելով ավելի հարմարավետ և ժամանակակից պայմաններ։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։


Մանրամասն՝ տեսանյութում։