Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
Շուրջ 30 տարի «Արաքս» թռչնաֆաբրիկան ամեն օր հայկական շուկան ապահովում է թարմ թռչնամսով և հավկիթներով։ Թռչնաֆաբրիկան ամեն օր արտադրում և իրացնում է ավելի քան 10 տոննա հավի միս, որը կազմում է Հայաստանում օրական սպառվող թռչնամսի մինչև 40%-ը, ինչպես նաև 400.000 հավկիթ, ինչը Հայաստանում 1 օրում սպառվող քանակի կեսից ավելին է։ Թռչնաֆաբրիկայում արտադրությունն ավտոմատացված է. գործող 25 թռչնանոցներին կերի տրամադրումը, հավկիթների տեղափոխումն արտադրական միջավայր, ինչպես նաև տեսակավորումն իրականացվում է եվրոպական բարձրակարգ սարքավորումների միջոցով։ Որակի ապահովմամբ և վերահսկողությամբ ևս թռչնաֆաբրիկան շուկայում առաջատարներից է: «Արաքս» թռչնաֆաբրիկայի գործընկերը լիզինգային շուկայի առաջատարԱկբա Լիզինգն է, որի աջակցությամբ էլ արտադրությունը համալրվել է անհրաժեշտ տեխնիկայով և սարքավորումներով՝ բեռնատար մեքենաներով, ամբարձիչով, գեներատորներով ու բարձր հզորությամբ արևային կայանով, որը թռչնաֆաբրիկայում տեղադրել է Ակբա Լիզինգի մեկ այլ գործընկեր՝ «Սան Պրովայդեր» ընկերությունը։ «Թռչնաֆաբրիկայի արտադրության ամբողջ գործընթացն ավտոմատացված է։ Մեր արտադրանքը շուկայում տարբերվում է իր բարձր որակով, սպառողների ընտրությամբ և դրա շնորհիվ է, որ ամեն տարի մենք պահպանում ենք առաջատարի դիրքերը։ Ակբա Լիզինգի միջոցով ձեռք բերված սարքավորումները մեզ հնարավորություն են տալիս էլ ավելի զարգացնել արտադրությունը և որակապես լավ արտադրանք ստանալ։ Թռչնաֆաբրիկայում տեղադրել ենք նաև արևային կայան, որի շնորհիվ բավականաչափ էներգիա ենք խնայում»,- նշել է «Արաքս» թռչնաֆաբրիկայի մարքեթինգի բաժնի ղեկավար Սեդա Հովսեփյանը։ «Ակբա Լիզինգի ֆինանսավորմամբ «Արաքս» թռչնաֆաբրիկայում տեղադրվեց 2550 հատ Jinko Solar վահանակ և 15 Huawei ինվերտորներ, որոնց արդյունքում ունեցանք 1500 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան։ Արևային կայանի արտադրանքը տարեկան կազմելու է 2.2 միլիոն կՎտ/ժ, որը համեմատության համար, կարելի է ասել, տարեկան 600–ից 700 բնակարանի հոսանքի սպառումն է»,- նշել է «Սան Պրովայդեր» ընկերության տնօրենՎահան Օհանջանյանը։ «Արաքս» թռչնաֆաբրիկան շարունակում է ընդլայնել իր տեսականին և ներկայանալ նոր արտադրատեսակներով: Ընկերությունն արդեն շուկա է ներկայացնում նաև հավի մսից պատրաստվող կիսաֆաբրիկատներ ու նրբերշիկներ։