Ծրագրի շրջանակում տնտեսավարողները Ակբա Լիզինգի միջոցով հայաստանյան շուկայից կարող են ձեռք բերել կամ արտասահմանից
ներմուծել նոր (չօգտագործված) սարքեր և սարքավորումներ, որոնք օգտագործվելու են հետևյալ ոլորտներում՝
- Մշակող արդյունաբերություն
- Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում
- Փոխադրում և պահեստային տնտեսություն
- Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն
- Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում։
Ծրագրով լիզինգը տրամադրվում է հետևյալ պայմաններով՝
- Արժույթ՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո
- Կանխավճար՝ սկսած 10%-ից
- Մարման ժամկետ՝ մինչև 72 ամիս (սուբսիդավորման ժամկետ` մինչև 42 ամիս)
- Սուբսիդավորումից հետո ՀՀ դրամի դեպքում տարեկան փաստացի տոկոսադրույքը կկազմի 1.45-7.68%,
- Սուբսիդավորումից հետո արտարժույթի դեպքում տարեկան փաստացի տոկոսադրույքը կկազմի 0-5․47%:
- ՀՀ դրամի դեպքում տարեկան անվանական տոկոսադրույքը կազմում է 10.9-16.9%, սուբսիդավորվում է 10%-ը,
- Արտարժույթի դեպքում տարեկան անվանական տոկոսադրույքը կազմում է 8-12.9%, սուբսիդավորվում է 8%-ը:
Ընդ որում, տնտեսավարողը, ում կանոնադրական կապիտալում 200 միլիոն ՀՀ դրամ և ավելի գումարի չափով ներդրում է կատարվել 2021 թվականի հունվարի 1-ից մինչև աջակցության հայտը ներկայացնելու պահը, Ակբա Լիզինգի միջոցով կարող է օգտվել մինչև 10 միլիարդ ՀՀ դրամի ֆինանսավորման արտոնությունից՝ համապատասխան ծրագրի պայմանների։
Ծրագիրը գործելու է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։
Ծրագիրն ուղղված է խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծմանը Հայաստանի Հանրապետություն,որը կնպաստի արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մրցունակության բարձրացմանն ու աշխատանքի արտադրողականության աճին։
Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: