Անհատներ
Ֆերմերներ
Բիզնես
ազդարարել
փակել
menu decore
menu decore
line decore
line decore
09.03.2026

Նոր սարքավորումների լիզինգ պետական աջակցության ծրագրով սկսած 1% փաստացի տոկոսադրույքով

ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳԸ ՀՀ Կառավարության հետ համատեղ՝ «Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի» շրջանակներում առաջարկում է սկսած 1% տարեկան փաստացի տոկոսադրույքով լիզինգ
decore
decore

Ծրագրի շրջանակում տնտեսավարողները Ակբա Լիզինգի միջոցով հայաստանյան շուկայից կարող են ձեռք բերել կամ արտասահմանից ներմուծել նոր (չօգտագործված) սարքեր և սարքավորումներ, որոնք օգտագործվելու են հետևյալ ոլորտներում՝

  • Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում (բացառությամբ 7-րդ հատվածի)
  • Մշակող արդյունաբերություն
  • Գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում
  • Շինարարություն
  • Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում
  • Փոխադրում և պահեստային տնտեսություն
  • Կացության կազմակերպում (բացառությամբ Երևան քաղաքի վարչական սահմաններում կացության կազմակերպման գործունեություն իրականացնող Տնտեսավարողների)
  • Տեղեկատվություն և կապ
  • Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն
  • Կրթություն
  • Վարձույթ և լիզինգ
  • Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում։
  • Մշակույթ, զվարճություններ եվ հանգիստ (բացառությամբ 92-րդ հատվածի)


Ծրագրով լիզինգը տրամադրվում է հետևյալ պայմաններով՝

  • Արժույթ՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո Կանխավճար՝ սկսած 10% գույքի արժեքից 
  • Մարման ժամկետ՝ մինչև 72 ամիս (սուբսիդավորման ժամկետ` մինչև 42 ամիս) 
  • Պարտադիր տարեկան ապահովագրություն - 0.43-2.75% 
  • Տարեկան անվանական տոկոսադրույք - ՀՀ դրամ՝ 10.9-16.9%, որից սուբսիդավորվում է 8%-ը, 
  • Տարեկան փաստացի տոկոսադրույք- ՀՀ դրամ՝ 3.45-13.99% սուբսիդավորումից հետո, 
  • Տարեկան անվանական տոկոսադրույք - Արտարժույթ՝ 8-12.9%, որից սուբսիդավորվում է 6%-ը, 
  • Տարեկան փաստացի տոկոսադրույք- Արտարժույթ՝ 1-11.75% սուբսիդավորումից հետո:

Ծրագրի շրջանակում Ակբա Լիզինգի կողմից տրամադրվող լիզինգի առավելագույն գումարի չափը կազմում է 1 միլիարդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ:

Ընդ որում, տնտեսավարողը, ում կանոնադրական կապիտալում 200 միլիոն ՀՀ դրամ և ավելի գումարի չափով ներդրում է կատարվել  օժանդակության համար դիմելուն նախորդող 12 ամսվա ընթացքում, Ակբա Լիզինգի միջոցով կարող է օգտվել մինչև 10 միլիարդ ՀՀ դրամի ֆինանսավորման արտոնությունից՝ համապատասխան ծրագրի պայմանների։


Ծրագիրը գործելու է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։


Ծրագիրն ուղղված է խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծմանը Հայաստանի Հանրապետություն,որը կնպաստի արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մրցունակության բարձրացմանն ու աշխատանքի արտադրողականության աճին։