29.06.2017

Համագործակցություն՝ ԱԳԲԱ Լիզինգի և Zenon7-ի միջև

 Ս.թ. հունիսի 1-ին ԱԳԲԱ Լիզինգը համագործակցության համաձայնագիր կնքեց «ԱՍԻՄ» ՍՊ Ընկերության և եվրոպական գործերի և տնտեսական դիվանագիտության ոլորտում մասնագիտացված «Zenon7» կազմակերպության հետ, որի հայաստանյան ներկայացուցչությունը գործում է 2015թ.-ից՝ Հայաստանի և Եվրամիության միջև գործարար կապերի զարգացման առաքելությամբ:

 

«Zenon7»-ի կողմից ծավալված գործունեության շնորհիվ և ակտիվ միջնորդությամբ՝ այսուհետ ՀՀ տարածքում տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն կընձեռնվի  Եվրամիության երկրներից ձեռք բերել արդի գյուղատնտեսական սարքավորումներ՝ ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայից:

 

«Zenon7»-ի տնօրեն Ժան-Քրիստոֆ Գալլիանի խոսքով՝ ԱԳԲԱ Լիզինգի հետ համագործակցությունը՝ ՀՀ տնտեսվարող սուբյեկտներին լիզինգի շահավետ պայմաններ տրամադրելու դեպքում, խոստումնալից մեկնարկ է՝ ուղղված թե՛ ոլորտի, և թե՛ միջազգային հարթակում ՀՀ և ԵՄ գործարարների միջև կապերի հեռանկարային զարգացմանը:

 

Ունենալով օտարերկրյա մատակարարների հետ համագործակցության մեծ փորձ՝ ԱԳԲԱ Լիզինգը մեծ պատրաստակամություն է ցուցաբերել նշված համագործակցության շրջանակներում նպաստելու հայաստանյան և եվրոպական տնտեսվարող սուբյեկտների միջև առևտրային հարաբերությունների զարգացմանը՝ տրամադրելով թե՛ տեխնիկական, և թե՛ տեղեկատվական աջակցություն:

 

ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանի համոզմամբ՝ նմանատիպ համագործակցությունները թե՛ պետական մակարդակով, և թե՛ գործարար շրջանակներում մեծ հնարավորություն են ընձեռում շահագրգիռ կողմերին, դիմակայելով արդի մարտահրավերներին, բացահայտելու զարգացման նոր ուղիներ և դրանք կիրառելու ի օգուտ սեփական գործունեության առաջընթացին՝ միևնույն ժամանակ նպաստելով ազգային տնտեսության զարգացմանը: 



Հրապարակված հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
Թարմացված է` 14.06.2016թ. 15:03

ԿԲ
USD 480.69
EUR 548.66
RUR 8.14
GBP 623.45
JPY 42.77
CNY 70.75
AED 130.87