29.06.2017

Մեկնարկեց «Գրին Լիզինգ» և «Թուֆենկյան ավանդական Երևան» հյուրանոց համագործակցությունը

Այսուհետ «Թուֆենկյան ավանդական Երևան» հյուրանոցում ջուրը տաքացվելու է արևային էներգիայով: Հյուրանոցում տեղադրվել  և արդեն շահագործվում է 1,140 վակուումային խողովակներից բաղկացած արևային ջրատաքացուցիչ համակարգ: Համակարգը կապահովի տարեկան մոտ 3.5 մլն դրամ խնայողություն հյուրանոցի համար:

«Արևային ջրատաքացուցիչները արդյունավետ լուծում են հատկապես հյուրանոցների համար և մենք ուրախ ենք աշխատել «Թուֆենկյան ավանդական Երևան» հյուրանոցի նման առաջադեմ, պահանջկոտ և միևնույն ժամանակ կառուցողական գործընկերոջ հետ: 2015 թվականին մենք մի շարք նման նախագծեր իրականացրեցինք հանրապետության տարբեր տարածքներում, իսկ սա առաջին նմանատիպ նախագիծն է Երևանի սրտում: Վստահ եմ, 2016 թվականին նոր թափ կհաղորդվի երկրում արևային ջրատաքացուցիչների ներդրման գործընթացին», - նշեց «Շտիգեն» ընկերության տնօրեն Հայկ Շեկյանը:

Նախագիծն իրականացվել է  Համահայկական բանկի և «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ համատեղ վարկավորման միջոցով:

«Սա առաջին ծրագիրը չէ, որ իրականացնում է «ԱԳԲԱ Լիզինգ» ընկերությունը: 2014 թվականի ընթացքում մի շարք հաջողված նախագծերի իրականացման արդյունքում ստեղծվեց «Green Leasing» ենթաբրենդը, որի միջոցով իրագործվում են միմիայն էներգախնայող և էներգաարդյունավետ ծրագրեր: Սա միանշանակ իդեալական լուծում է ցանկացած բիզնեսի համար, քանի որ այս տարբերակում տնտեսվարը ոչ միայն խնայում է շրջակա միջավայրը, այլ նաև  իր միջոցները, որոնց մի մասն ուղղում է լիզինգի մարմանը, մյուսը՝ բիզնեսի զարգացմանը: 2016-2018թթ. «ԱԳԲԱ Լիզինգ» ընկերությունը «Green Leasing» ենթաբրենդով նախատեսում է ավելի խոշոր ծավալի ներդրումներ, քանի որ նման ծրագրերն ավելի արդիական են դառնում: Արևային էներգիայի կիրառմամբ ջրատաքացուցիչների ձեռքբերման ֆինանսավորումը լիզինգի միջոցով, կարելի է ասել, նորություն է ֆինանսական շուկայում, քանի որ հաճախորդի համար միաժամանակ լուծվում է և՛ գրավի առարկայի, և՛ շրջակա միջավայրի պահպանման, և՛ արտարժութային ռիսկերի հարցերը:  Նշեմ նաև, որ նման ծրագրերի համար օգտագործվում են հատուկ ներգրավված միջոցներ, որոնք տրամադրվում են թե՛ ֆիզիկական և թե՛ իրավաբանական անձանց՝ տարեկան 10.5 % տոկոսադրույքով, ՀՀ դրամով և մինչև 60 ամիս մարման ժամկետով», - ասաց «ԱԳԲԱ Լիզինգ» գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը:

Արևային էներգետիկան մեծ ներուժ ունի Հայաստանում՝ պայմանավորված մեր երկրի բնակլիմայական պայմաններով, իսկ ներկրվող ավանդական էներգիայի աղբյուրներից կախվածությունն արևային և այլ այլընտրանքային էներգետիկայի զարգացումն է՛լ ավելի կարևոր է դարձնում Հայաստանի համար: Նշված կախվածության հենց կանխմանն է ուղղված «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ի նոր՝ «Գրին Լիզինգ» ենթաբրենդի առաքելությունը, որի շրջանակներում արևային ջրատաքացուցիչներ են տեղադրվել և կտեղադրվեն հյուրանոցներում, առանձնատներում, ջրավազաններում և այն օբյեկտներում, որտեղ օգտագործվում է ծախսատար ավանդական էներգիայի աղբյուր: 



Հրապարակված հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
Թարմացված է` 28.04.2016թ. 9:36

ԿԲ
USD 480.69
EUR 548.66
RUR 8.14
GBP 623.45
JPY 42.77
CNY 70.75
AED 130.87