29.06.2017

 

 

Հաշվի առնելով հայաստանյան շուկայի և առկա պահանջարկը «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ն և «Ցեպելին Արմենիա» ՍՊԸ-ն համատեղ ստանձնեցին տեղական ընկերությունների բիզնեսին խթանելու և եռակողմ համագործակցությունը նոր հարթության վրա դնելու առաքելությունը:

Երկարատև բանակցություններից հետո, որը ներառում էր բանակցություններ ինչպես «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ի և «Ցեպելին Արմենիա» ՍՊԸ-ի միջև, այնպես էլ` «Ցեպելին Ինտերննեիշնլ»-ի, ս.թ. մայիսի 30-ին կնքվեց Հայաստանում առաջին Ֆինանսավորման համագործակցության պայմանագիրը (Vendor Finance Co-operation Agreement), որով նախատեսվում է 2011– 2012թթ-ին լիզինգով տրամադրել շուրջ 7.500.000 ԱՄՆ դոլար արժողությամբ սարքավորումներ: Վերոնշյալը իրենից ներկայացնում է առևտրային ֆինանսավորման վերաբերյալ փոխշահավետ մի պայմանագիր, որը հնարավորություն կընձեռի շինարարական, հանքաարդյունահանող, ճանապարհաշինական կազմակերպություններին օպերատիվ կերպով ստանալ շահավետ ֆինանսավորում` օգտվելով լիզինգի առավելություններից: Տվյալ պայմանագրի արդյունքում, Ցեպելին Արմենիա ընկերությունը կընդլայնի վաճառքի ծավալները, ԱԳԲԱ Լիզինգ ընկերությունը կձևավորի որակյալ և դինամիկ զարգացող պորտֆել, իսկ հաճախորդները հնարավորություն կունենան շահավետ պայմաններով ձեռք բերել շինարարական, հանքաարդյունաբերական տեխնիկաներ և ուժային ագրեգատներ:

Ի դեպ պատիվ ունենք Ձեզ ներկայացնելու «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ի և «Ցեպելին Արմենիա» ՍՊԸ-ի անակնկալ նվերը , այն հաճախորդներին, ովքեր ցանկություն կհայտնեն ձեռք բերել CAT ապրանքանիշի սրքավորումներ ս.թ. Հունիսի 1ից 30-ը ընկած ժամանակահատվածում: Այն է` հայաստանյան ֆինանսական շուկայում գործող նախադեպը չունեցող 9.9 % տարեկան տոկոսադրույքով:



Հրապարակված հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
Թարմացված է` 04.04.2014թ. 12:04

ԿԲ
USD 480.69
EUR 548.66
RUR 8.14
GBP 623.45
JPY 42.77
CNY 70.75
AED 130.87