29.06.2017

Գլխավոր տնօրենի ուղերձը՝ կայքի այցելուներին

«ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ի անունից ուրախ եմ Ձեզ ողջունել մեր վեբ-կայքում, որի նպատակն է առավել մանրամասն ծանոթացնել Ձեզ ընկերության կողմից առաջարկվող ծառայություններին:

Հիմնվելով կուտակված փորձի, գիտելիքների և աշխատակիցների բարձր մասնագիտական ունակությունների վրա` ընկերությունը հետևողականորեն և նպատակաուղղված իրականացնում է կայուն աճի ռազմավարություն` մշակելով և իրականացնելով շուկայի պահանջներին համապատասխան նոր լիզինգային պրոդուկտներ:

Այդ մասին են վկայում մեր Ընկերության տարեցտարի աճող պորտֆելը և նրա կառուցվածքը, որտեղ գերակշիռ տեղը հատկացված է տնտեսության տարբեր ճյուղերի ֆինանսավորմանը (գրեթե 98 %):

«ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ աշխատակազմը համալրված է պրոֆեսիոնալ և համախմբված աշխատակիցներով: Ավելին, մենք հարուստ ենք մեր հաճախորդներով և գործընկերներով, որոնց հետ աշխատանքում հիմնվում ենք բացառապես անհատական մոտեցման վրա:

Անընդհատ կատարելագործելով լիզինգային գործընթացը և համապատասխանեցնելով այն միջազգային չափանիշներին, միևնույն է,  ամենակարևորը շարունակում է մնալ ուղղվածությունը դեպի հաճախորդը: Համոզվելու համար փորձեք Ձեր ցանկացած հարցի վերաբերյալ, առանց համակարգչից կտրվելու, անմիջապես կապ հաստատել լիզինգի մասնագետների հետ կայքի միջոցով և րոպեների ընթացքում կստանաք Ձեր հարցերի պատասխանը:

Հաշվի առնելով շուկայում մեր ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների նկատմամբ անընդհատ աճող պահանջարկը՝ կայքը նույնպես ենթարկվել է թե՛ որակական և թե՛ ծավալային փոփոխության և ներկայանում է նորովի՝ մեր բոլոր այցելուների համար:

Այն կշարունակի մնալ որպես ամբողջական և մշտապես թարմացվող տեղեկատվության աղբյուր՝ մեր հաճախորդների, մատակարարների և գործընկերների համար:

Ցանկանում եմ հայտնել խորին երախտագիտությունս բոլոր մատակարարներին, հաճախորդներին և գործընկերներին՝ համագործակցության և աջակցության համար:

Ուրախ կլինենք քննարկել առաջարկվող նոր ծրագրերը և տալ դրանց ֆինանսական լուծումը, ինչպես նաև բաց ենք համագործակցության համար՝ նոր մատակարար կազմակերպությունների հետ: Օրեցօր աշխատանքային օրակարգ է դառնում պրոդուկտների մշակումը և ներդրումը՝ մատակարար ընկերությունների հետ համատեղ, պարբերաբար ակցիաների իրականացումը:

«ԱԳԲԱ Լիզինգ» ընկերությունը, շարունակելով պահպանել իր բացարձակ առաջատարի դիրքերը շուկայում, ընդլայնվում է թե՛ աշխարհագրական առումով և թե՛ տրամադրված  լիզինգի առարկաների բազմազանությամբ: Միաժամանակ պահպանվում են հին գործընկեր կազմակերպությունների հետ հարաբերությունները՝ պարբերաբար թարմացնելով մատակարար կազմակերպությունների ցանկը, որն էլ Ընկերության զարգացման լավագույն գրավականներից է:

 

 

Հարգանքով և հետագա համագործակցության ակնկալիքով`

Գլխավոր տնօրեն

Արսեն Բազիկյան



Հրապարակված հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
Թարմացված է` 25.09.2014թ. 16:17

ԿԲ
USD 480.69
EUR 548.66
RUR 8.14
GBP 623.45
JPY 42.77
CNY 70.75
AED 130.87