29.06.2017

«ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲ ընկերությունը մասնակցեց «Վերանայել քաղաքը՝ միասին ավելի լավ ապրելու համար» խորագրով տնտեսական հանդիպմանը:


Մարտի 15-ին, Ֆրանկոֆոնիայի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կողմից կազմակերպված տնտեսական հանդիպումը՝ կայուն քաղաք թեմայով՝ «Վերանայել քաղաքը՝ միասին ավելի լավ ապրելու համար» խորագրով, որին նաև իր մասնակցությունն է ունեցել «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲ ընկերությունը:

Հանդիպման ընթացքում տարբեր կառույցների կողմից ներկայացվեց Հայաստանում և Ֆրանսիայում իրականացրած փորձը՝ հանուն քաղաքի տնտեսական, սոցիալական, բնապահպանական և մշակութային զարգացման, որը բարենպաստ կլինի բնակիչների համար և կնպաստի նրանց բարեկեցությանը:

«ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն պարոն Ա. Բազիկյանը ներկայացրեց Գրին Լիզինգ ենթաբրենդի շրջանակներում ֆինանսավորում ստացած նախագծերը, որոնք ուղղված են էներգախնայող սարքավորումների և տեխնոլոգիաների, մասնավորապես, էկո-տրանսպորտի նոր ֆինանսավորմանը,  որն էլ իր հերթին դրական ազդեցություն կունենա «Խելացի քաղաք» (Smart City) ծրագրի իրականացման գործընթացում: 



Հրապարակված հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
Թարմացված է` 16.03.2016թ. 16:57

ԿԲ
USD 480.69
EUR 548.66
RUR 8.14
GBP 623.45
JPY 42.77
CNY 70.75
AED 130.87