29.06.2017

Հաճախորդի իրավունքները

Հարգելի հաճախորդ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ ցանկացած անձ իրավունք ունի ստանալու «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ի վերաբերյալ «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով  սահմանված տեղեկատվության պատճենները՝

 

1.տեղեկատվության սովորական փոստային առաքման դեպքում(մինչև 150 գրամ)՝1,000 ՀՀ դրամ(ներառյալ ԱԱՀ-ն),

2.թղթային առձեռն տրամադրման և էլեկտրոնային առաքման դեպքում՝ անվճար:

 

Վերոնշյալ տեղեկություններն ընկերությունը տրամադրում է հաճախորդի գրավոր դիմումը ստանալուց 5 աշխատանքային օրվա ընթացքում: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով՝

 

1.առձեռն՝ ընկերության գլխամասային գրասենյակում,

2.էլեկտրոնային հասցեով՝ arevik.janyan@acba.am, leasing@acba.am,

3.կամ փոստով՝ «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 10 հասցեով:

 

Հարգելի հաճախորդներ, Ձեր և «ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի միջև ծագած վեճերը կարող են լուծվել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված միջոցներով՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով կամ դատական կարգով: Մանրամասներին կարող եք ծանոթանալ ինչպես ստորև ներկայացվող նյութերից`

  1. «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ հաճախորդների բողոք-պահանջների քննարկման ընթացակարգ,

  2. Ի՞նչ անել, եթե բողոք ունեք,

  3. Բողոք-պահանջի ներկայացման հայտ,

  4. Հայաստանի Հանրապետության օրենքը «Վարկային կազմակերպությունների մասին»

  5. Խնդրահարույց լիզինգների կառավարման ընթացակարգ,

 

այնպես էլ դիմելով մեզ`

հասցե`ք.Երևան, Վ.Սարգսյան 10, թիվ 132-133 տարածք

հեռ.`(+374 10) 56 39 45, 31 88 88(8089)

էլ.փոստ`arevik.janyan@acba.am, leasing@acba.am

«ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպություն ՓԲԸ պատասխանատվություն չի կրում հղում կատարված կայքերի ստույգության, արժանահավատության, տեղադրված գովազդների և բովանդակության համար, ինչպես նաև այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: 



Հրապարակված հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
Թարմացված է` 06.05.2017թ. 15:49

ԿԲ
USD 480.69
EUR 548.66
RUR 8.14
GBP 623.45
JPY 42.77
CNY 70.75
AED 130.87