29.06.2017

ԱԳԲԱ Լիզինգը նշում է իր 10-ամյակը

«ԱԳԲԱ Լիզին» վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն հիմնադրվել է 2003թ.: Կազմակերպությունը գրանցվել է 2003թ. ապրիլի 23-ին ՀՀ կենտրոնական բանկի կողմից N4 արտոնագրային համարով: Լիզինգի շուկայում այն առաջին մասնագիտացված  վարկային կազմակերպությունն է: Հիմնադիրներն են«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ» ՓԲԸ-ն ի դեմս գլխավոր գործադիր տնօրեն պարոն Ստեփան Գիշյանի, և ֆրանսիական Կրեդի Ագրիկոլ խումբը, որն այժմ էլ կազմակերպության բաժնետերերից մեկն է: 

 Կազմակերպության հիմնական գործունեությունը ֆինանսական վարձակալության՝ լիզինգի իրականացումն է: Իր գործունեության 10 տարիների ընթացքում կազմակերպությունը  կարողացել է ներգրավվել Հայաստանի տնտեսության բոլոր ճյուղերում և, ֆինանսական վարձակալությամբ տրամադրելով տարբեր սարքավորումներ,  իր զգալի ավանդն է ունեցել  այդ ճյուղերի զարգացման գործում:  Շարունակ ակտիվ գործունեություն ծավալելով հայաստանյան լիզինգային շուկայում՝ կազմակերպությունը համագործակցում է ոչ միայն տեղական, այլ նաև արտերկրյա մատակարարների հետ: Տարեցտարի աճում է միջազգային մասշտաբով մատակարար կազմակերպությունների հետ կնքված համագործակցության պայմանագրերի քանակը: Այժմ ընկերությունն աշխատում է ավելի քան 120 մատակարար կազմակերպությունների հետ:

Ըստ«Արմինֆո» տեղեկատվական գործակալության ռենկինգի 2012թ. դեկտեմբերի տվյալների ԱԳԲԱ Լիզին-ը 28 վարկային կազմակերպությունների մեջ ակտիվների և կապիտալի աճի դինամիկայով, վարկային ներդրումների ծավալով և շահույթի մեծությամբ գտնվում է առաջին հնգյակում, իսկ լիզինգային վարկային կազմակերպությունների մեջ, որոնք արդեն 3-ն են, հանդիսանում է բացարձակ առաջատար: Ընկերության ակտիվները կազմում են  ավելի քան 11 մլրդ դրամ, զուտ վարկային պորտֆելը շուրջ 9 մլրդ դրամ,  կուտակված շահույթը 1.7 մլրդ դրամ:   Առ այսօր ընկերությունը լիզինգով տրամադրել է շուրջ 14000 անուն մեքենա և այլ սարքավորումներ: Սկսած 2011թ.-ից ընկերությունը  տրամադրում է նաև անշարժ գույքի լիզինգ:

 2012թ. «ԱԳԲԱ Լիզինգ»-ը կենտրոնական հրապարակին հարող տարածքում սեփականության իրավունքով ձեռք բերեց նոր՝ տեխնիկապես ավելի հագեցած ու ընդարձակ տարածք՝ դրանով իսկ նպաստելով ծառայությունների որակի բարելավմանն ու ծավալի բարձրացմանը, ինչպես նաև լիզինգի շուկային համապատասխան նոր պրոդուկտների ներդրմանը: 



Հրապարակված հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
Թարմացված է` 30.04.2013թ. 10:15

ԿԲ
USD 480.69
EUR 548.66
RUR 8.14
GBP 623.45
JPY 42.77
CNY 70.75
AED 130.87