29.06.2017

Հայաստանյան տպագրական ոլորտի առաջատարներից մեկի՝ «ՄՈՒՍԱԼԵՌ ՏՊԱԳՐԱՏՈՒՆ» ՍՊԸ-ի և լիզինգային շուկայի բացարձակ առաջատար «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ի համագործակցության արդյունքում «Գրին Լիզինգ» ենթաբրենդի շրջանակներում ընկերությանը լիզինգով տրամադրվեց ժամանակակից և էներգախնայող ֆլեքսոգրաֆիկ տպագրական սարքավորում:

«ՄՈՒՍԱԼԵՌ ՏՊԱԳՐԱՏՈՒՆ» ՍՊԸ-ն ավելի քան 19 տարի զբաղվում է տպագրությամբ, մասնավորապես տուփերի և պիտակների տպագրությամբ, ինչպես նաև իրացնում է տպագրական հումք և նյութերի վաճառք:

Նոր ձեռք բերված սարքավորումը հնարավորություն կտա  առաջատար դիրքեր զբաղեցնել նաև ֆլեքսոտպագրության ոլորտում:

Ընկերությունը հետագայում ևս մտադիր է իր հիմնական միջոցներն արդիականացնել՝ փոխարինելով դրանք «Գրին Լիզինգ»-ի շրջանակներում ֆինանսավորվող սարքավորումներով և տրանսպորտային միջոցներով:



Հրապարակված հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
Թարմացված է` 17.07.2015թ. 10:12

ԿԲ
USD 480.69
EUR 548.66
RUR 8.14
GBP 623.45
JPY 42.77
CNY 70.75
AED 130.87