29.06.2017

ԳՐԻՆ ԼԻԶԻՆԳԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՈՐՊԵՍ ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳԻ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր նորանոր տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ աճում է նաև բնապահպանական աղետների թիվը՝ է՛լ ավելի կարևորելով շրջակա միջավայրի պահպանման խնդիրը: Ռեսուրսների սակավությունը, բնական պաշարների անխնա օգտագործումը և բնության հանդեպ անտարբերությունն իրենց զգացնել են տալիս՝ ստիպելով վերանայել մարդկության արժեհամակարգը:

 

 

ԱԳԲԱ Լիզինգի կողմից 2014թ. ստեղծված և արդեն որպես մտավոր սեփականություն գրանցված «Գրին Լիզինգ» ենթաբրենդը հայկական շուկայում նոր հասկացություն է, որը, ապահովելով լիզինգի շահավետ և մատչելի ֆինանսավորման պայմաններ, նպատակ ունի վերազինել Հայաստանի բիզնես միջավայրը նորագույն և առաջադեմ տեխնոլոգիաներով, որոնք անվտանգ են շրջակա միջավայրի համար և նույնիսկ փոխում են այն դեպի լավը:

Գրին Լիզինգի շրջանակներում հաճախորդներին առաջարկվում է ձեռք բերել ռեսուրսախնայող սարքավորումներ և տեխնոլոգիաներ, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ՝ նպաստելու բիզնեսի զարգացմանը և արտադրողականության բարձրացմանը՝ միևնույն ժամանակ դրսևորելով բնության հանդեպ հարգանք և պատասխանատվություն:

 

 

ԱԳԲԱ Լիզինգը կարևորում է իր սոցիալ պատասխանատվության դերը բնապահպանական խնդիրների լուծման պայքարի հարցում և իր շուրջն է միավորում համախոհների բանակ՝ ի դեմս տարբեր միջազգային ֆինանսական կառույցների և ֆոնդերի, որոնք Գրին Լիզինգի շրջանակներում առաջարկում են տարատեսակ խթանիչ միջոցառումներ՝ նպաստելով տարածաշրջանում կանաչ տեխնոլոգիաների զարգացմանը:   



Հրապարակված հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
Թարմացված է` 21.10.2016թ. 12:09

ԿԲ
USD 480.69
EUR 548.66
RUR 8.14
GBP 623.45
JPY 42.77
CNY 70.75
AED 130.87