29.06.2017

Հերթական «Կանաչ Լիզինգը»

             «Գրին Լիզինգ» ենթաբրենդի ծրագրի շրջանակներում «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ և «ՄԳԱ ՎՈԹԸՐ» ՍՊԸ-ի միջև, որը ներկայացնում է «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ» ապրանքանիշը Հայաստանում, կնքվել է լիզինգի պայմանագիր, ըստ որի վերջինս ձեռք է բերել 6 հատ Mercedes Benz Sprinter Classic 311 CDI մակնիշի բեռնատար ավտոմեքենա: Նոր մեքենաներն ավելի ռեսուրսախնայող են` համեմատած ընկերության գործող տրանսպորտային միջոցների:

            Հաշվի առնելով «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ի առաջատար դիրքերը հայաստանյան լիզինգային շուկայում՝ «ՄԳԱ ՎՈԹԸՐ» ՍՊԸ-ն, որը մշտապես բարելավում և արդիականացնում է իր հիմնական միջոցները, հետագայում նույնպես մտադիր է համալրել դրանք «Գրին Լիզինգ»-ի շրջանակներում ֆինանսավորվող ժամանակակից և ռեսուրսախնայող սարքավորումներով և տրանսպորտային միջոցներով:

            «ՄԳԱ ՎՈԹԸՐ» ՍՊԸ-ն իր գործունեության երկար տարիների ընթացքում կարողացել է անընդհատ բարելավել իր դիրքերը աղբյուրի ջրի շշալցման և վաճառքի ոլորտում: Ընկերության արտադրամասը գտնվում է Կոտայքի մարզի Կաթնաղբյուր համայնքում, որտեղ էլ հենց ակունքի վրա կառուցված ժամանակակից գործարանում շշալցվում է աղբյուրի ջուրը՝ «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ» անվանմամբ: Աղբյուրի` շշալցված ջրի արտադրության ոլորտում ընկերությունը համարվում է hայաստանյան առաջատար ընկերություններից մեկը:

            «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ն, որն ավելի քան 10 տարի ՀՀ լիզինգային շուկայում առաջատար դիրք է գրավում, 2014թ. հենց սկզբից մեկնարկեց իր նոր պրոդուկտը, որն ուղղված էր գլխավորապես հիմնական էներգառեսուրսների խնայմանը: Ավելի կոնկրետ ուսումնասիրելով առկա շուկայի պահանջները՝ ընկերությունն անհրաժեշտ համարեց ֆինանսավորել նոր նախագծեր, որոնք հետամուտ կլինեն տնտեսական օբյեկտների ծախսերի կրճատման, ռեսուրսների օպտիմալ կառավարման և, բացի այդ, շրջակա միջավայրի նկատմամբ հատուկ վերաբերմունքի ձևավորման: Արդյունքում ներկա շուկայի համար յուրօրինակ մի պրոդուկտ մշակվեց և մտավ շուկա, որն անվանվեց «Գրին Լիզինգ»:



Հրապարակված հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
Թարմացված է` 25.12.2015թ. 11:36

ԿԲ
USD 480.69
EUR 548.66
RUR 8.14
GBP 623.45
JPY 42.77
CNY 70.75
AED 130.87