29.06.2017

Հուշագիր՝ «ՔԱՐԴ Ագրոսերվիս» ՓԲԸ-ի հետ

Ս/թ օգոստոսի 28-ին և 29-ին «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Բազիկյանը մասնակցեց Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Բեսթ Վեսթերն Փարադայս» հյուրանոցում կայացած «Հացահատիկի արդյունավետ արտադրություն» խորագրով համաժողովին:

 

Համաժողովին ներկայացվեցին գյուղատնտեսության մեջ լայն կիրառություն ունեցող John Deere ընկերության կողմից արտադրվող տրակտորների նոր մոդելների բոլոր այն հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են արդյունավետ աշխատանք կատարելու համար:

Դրանցից  կարևորագույններն են՝

 

- վառելիքի խնայողական օգտագործում,

- շահագործման համար անհրաժեշտ պարզագույն հրահանգների կատարում,

- աշխատանքային հարմարավետ պայմաններ,

- հիդրավլիկ համակարգի հզորություն,

- ունիվերսալ ֆունկցիաների առկայություն:

 

Համաժողովից հետո Արսեն Բազիկյանը տեսականորեն ներկայացված ինֆորմացիան յուրացրեց նաև պրակտիկորեն, որն է՛լ ավելի շահագրգռեց՝ John Deere ընկերության հետ համագործակցության շրջանակներն ավելի սեղմ ժամկետում քննարկելու և վերոնշյալ գյուղատնտեսական տեխնիկան բացառիկ պայմաններով լիզինգով տրամադրելու համար:

 

Արդյունքում հոկտեմբերի 7-ին հուշագիր կնքվեց «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ի և John Deere ընկերության պաշտոնական ներկայացուցիչ «ՔԱՐԴ Ագրոսերվիս» ՓԲԸ-ի միջև, որի շրջանակներում «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ի հաճախորդները կարող են լիզինգով ձեռք բերել John Deere աշխարհահռչակ ապրանքանիշի գյուղատնտեսական տեխնիկա:

 

 

 




Հրապարակված հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
Թարմացված է` 11.04.2016թ. 11:40

ԿԲ
USD 480.69
EUR 548.66
RUR 8.14
GBP 623.45
JPY 42.77
CNY 70.75
AED 130.87