29.06.2017

«ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ն և «Հրաշք Այգի» ՍՊԸ-ն՝ գործընկերներ

Ս.թ. հոկտեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցավ «Հրաշք Այգի» խանութ-սրահի պաշտոնական բացման արարողությունը:

Ընկերությունը հանդիսանում է եվրոպական մի շարք գյուղատնտեսական տեխնիկաներ և սարքավորումներ արտադրող հանրահայտ ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

«ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ն, որպես բացառիկ գործընկեր, մշտապես ներկայացված է լինելու տվյալ սրահում՝ առաջարկելով հաճախորդներին լիզինգի հատուկ պայմաններ՝ գյուղատնտեսական նշանակության տեխնիկա և սարքավորումներ ձեռք բերելու համար:

Կարևորելով Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացումը՝ «ԱԳԲԱ Լիզինգ»  վարկային կազմակերպությունը մշակում և առաջարկում է ֆինանսավորման ճկուն սխեմաներ, հատուկ պայմաններ, ինչպես նաև տրամադրում է արագ և բարձրորակ սպասարկում:

Հիմնական միջոցների ձեռքբերումը «ԱԳԲԱ Լիզինգ»-ի օգնությամբ շահավետ է:

 



Հրապարակված հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
Թարմացված է` 13.01.2016թ. 16:23

ԿԲ
USD 480.69
EUR 548.66
RUR 8.14
GBP 623.45
JPY 42.77
CNY 70.75
AED 130.87